Երաժշտական ձայն,

  1. բազմաձայն երաժշտական հյուսվածքում ամեն մի առանձին մեղեդիական գիծը։ Ձայնագծերի ամբողջությունը կազմում է ստեղծագործության ֆակտուրան։ Հոմոֆոնիկ երաժշտության մեջ, որպես կանոն, ձայներից մեկը (հաճախ՝ վերևինը) առաջատարն է, պոլիֆոնիկ երաժշտության մեջ բոլոր ձայները համազոր են։
  2. Նվագախմբային կամ երգչախմբային պարաիտուրում առանձին գործիքի նվագամասը կամ ձայնախմբի երգամասը։
  3. Վոկալ-գործիքային ստեղծագործության երգամասը։
  4. Մարդու ձայնային ապարատի միջոցով արտաբերվող երաժշտական հնչյունները։ Երգչական կամ մշակված ձայնը մարդկային ձայնի հարմարեցումն է պրոֆեսիոնալ օգտագործման համար։ Բնորոշվում է տեմբրի գեղեցկությամբ, հնչեղությամբ, ճկունությամբ։ Երգչական ձայները դասակարգվում են ըստ բարձրության, ձայնածավալի և տեմբրի։ Տարբերում են երգչական ձայնիի 6 հիմնական տեսակ, սոպրանո, մեցցո-սոպրանո, կոնտրալտո, տենոր, բարիտոն, բաս։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 688