Երազը կարմիր ապարանքում

չինական չորս դասական վեպերից ամենամեծ ժողովրդականություն վայելող վեպը

«Երազը կարմիր ապարանքում» (չին.`|紅樓夢|红楼梦|hónglóumèng|հունլոումեն) — չինական չորս դասական վեպերից ամենամեծ ժողովրդականություն վայելող վեպը, որի առաջին 80 գլուխների հեղինակը Ցաո Սյուեցինն է. վեպի այդ մասը նա հրատարակել է իր մահից քիչ առաջ՝ 1763 թվականին, «Նոթեր քարի մասին » (չին՝.|石頭記|石头记|shítóu jì|Շիտոու ցզի) խորագրով։ Դրանից մոտավորապես երեսուն տարի անց՝ 1791 թվականին, հրատարակիչ և գրող Գաո Էն իր օգնականի հետ միասին հորինել և հրատարակել է ևս 40 գլուխ՝ ավարտի հասցնելով վեպի սյուժետային գծերը[2] և տալով ներկայիս վերնագիրը։ Վեպն ուսումնասիրողները մինչև օրս էլ վիճում են, թե որքանով է վեպի վերջին մասն արտացոլում Ցաոյի հեղինակային մտահղացումը։

Երազը կարմիր ապարանքում
չինարեն՝ 紅樓夢 և չինարեն՝ 石頭記
ՀեղինակՑաո Սյուեցին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրzhanghui novel?, սյաոշո և ընտանեկան սագա
Մասն էՉորս դասական վեպ
Բնօրինակ լեզուwritten vernacular Chinese? և Beijing dialect?
Կերպար(ներ)Lin Daiyu?, Jia Baoyu?, Xue Baochai?, Shi Xiangyun?, Jia Yuanchun?, Jia Yingchun?, Jia Tanchun?, Jia Xichun?, Miaoyu?, Wang Xifeng?, Jia Qiaojie?, Li Wan?, Qin Keqing?, Xiangling?, Ping'er?, Qingwen?, Hua Xiren?, Zijuan?, Yuanyang?, Xue Baoqin?, You Erjie?, You Sanjie?, Siqi?, Jia Yucun?, Grandmother Jia?, Jia Zheng?, Lady Wang?, Concubine Zhao?, Jia Huan?, Lingguan?, Jia Qiang?, Jinchuan?, Granny Liu?, Jia She?, Jia Lian?, Fangguan?, Ruiguan?, Liu Wu'er?, Caiyun?, Jia Jing?, Liu Xianglian?, Xue Pan?, Xue Qiu?, Xia Jingui?, Jia Qin?, Jia Zhen?, Zhen Baoyu?, Lady Xing?, Jia Lan?, Wang Xifeng?, Li Chuluan?, Mingyan?, Jia Min? և Aunt Zhao?
Ստեղծման տարեթիվ18-րդ դար
Նկարագրում էDream of the Red Chamber universe?[1]
ԵրկիրՑին կայսրություն
Հրատարակման տարեթիվ1792, 18-րդ դար և 1868
 Dream of the Red Chamber Վիքիպահեստում
Վեպի նկարազարդումերից
Վեպի նկարազարդումներից
Վեպի նկարազարդումներից

«Երազը կարմիր ապարանքում» վեպը բազմապլան պատում է Ցզյա գերդաստանի երկու՝ Ժունգո և Նինգո ճյուղերի անկման մասին, և այդ խորապատկերի վրա, բացի գերդաստանի երեք սերունդների անդամներից, տարբեր դրվագներում հայտնվում են ավելի քան չորս հարյուր այլ կերպարներ՝ հարազատ-բարեկամներ, ընկերներ, ծանոթներ (հիմնականում՝ կանայք)... Կերպարների այդքան մեծ քանակություն ունենալով հանդերձ՝ այս վեպը, ի տարբերություն նախորդ չինական վեպերի, ունի նաև կուռ դիպաշար՝ սյուժետային հստակ գիծ և պիրկ կառուցվածք[3]։ Դա առաջին վեպն է, որտեղ հեղինակը հանգամանորեն արտացոլում է հերոսների հույզերն ու ապրումերը, նրանց տրամադրությունները, այդ տրամադրությունների փոփոխությունները[3][4]։ Վեպը կիսով չափ ինքնակենսագրական է. ինքնակենսագրական տարրերը ազատորեն միահյուսված են Ցզյա գերդաստանի վերելքի ու անկման մասին հիմնական պատումին[5]), ընդ որում՝ հորինվածքներն ու առօրյա իրադարձությունները հերթագայվում են գերբնական դեպքերի նկարագրություններով։ Այդ ծավալուն ստեղծագործության մեջ հոգեբանական բնութագրումներով պատկերված են 18-րդ դարի չինական ազնվականության բարքերը, կերտված են տիպական կերպարներ։ Կարմիր ապարանքը այն վայրն է, որտեղ չին մեծահարուստ ազնվական ընտանիքների աղջիկնր են ապրում։

Վեպը գրաքննության կողմից քանիցս արգելվել է Չինաստանում՝ անպատշաճ, անպարկեշտ բովանդակության պատճառով[3]։ Իսկ 1980 թվականին Չինաստանի գիտությունների ակադեմիայի համակարգում ստեղծվել է հատուկ մի ինստիտուտ, որի խնդիրն է հանգամանալի, մանրակրկիտ հետազոտման ենթարկել «Երազը կարմիր ապարանքում» վեպը։ Մինչև անգամ՝ մի առանձնահատուկ գիտական դիսցիպլին է ի հայտ եկել՝ «խունսյուե» 紅学 (պինյին՝ hóngxué), որը բառացի թարգմանությամբ նշանակում է կարմրաբանություն կամ կարմրագիտություն[6]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Xueqin C. 紅樓夢, 石頭記 — 1792.
  2. David Hawkes, "Introduction," The Story of the Stone Volume I (Penguin Books, 1973), pp. 15–19.
  3. 3,0 3,1 3,2 О. Л. Фишман. «Сон в красном тереме», История всемирной литературы. - Т. 5. - М., 1988. - стр. 593—599
  4. «CliffsNotes, About the Novel: Introduction». Cliffsnotes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
  5. Jonathan D. Spence, Ts'ao Yin [Cao Yin] and the K'ang-Hsi Emperor: Bondservant and Master (New Haven,: Yale University Press, 1966) is a study of Cao's grandfather.
  6. Jonathan Spence, The Search for Modern China (New York: Norton, 1990), 106—110.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երազը կարմիր ապարանքում» հոդվածին։