Բացել գլխավոր ցանկը

Ցաո Սյուեցին (չին.՝ 曹雪芹, 1715[9] կամ 1724[10], Նանկին - 1763[9] կամ 1764[11], Պեկին), չինացի ականավոր գրող, «Երազ կարմիր դղյակում» վեպի հեղինակը։

Ցաո Սյուեցին
Statue of Cao Xueqin.JPG
Ծննդյան անունչին.՝ 曹霑
Ծնվել էհուլիսի 12, 1724(1724-07-12)[1]
ԾննդավայրՆանկին, Jiangning Fu, Ցզյանսու, Ցին կայսրություն
Վախճանվել է1763[2][3][4][5][6][7]
Վախճանի վայրՊեկին, Ցին կայսրություն
Գրական անուն曹雪芹
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, նկարիչ, վիպասան, ci lyric writer և փիլիսոփա
Լեզուչինարեն[3]
ՔաղաքացիությունՑին կայսրություն[8]
Ուշագրավ աշխատանքներԵրազը կարմիր ապարանքում
Cao Xueqin Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ցաո Սյուեցինի կենսագրության վերաբերյալ սակավ տվյալներ են պահպանվել, որոնց մի մասի իրական լինելու փաստը գրականագետների կողմից կասկածի տակ է դրվում։ Հայտնի է, որ Ցաո Սյուեցինը ծագում է չինական հին ազնվական տոհմից, որը արդեն նրա ծննդյան ժամանակ կորցրել էր իր երբեմնի ազդեցությունը և հարստությունը։ Այդ պատճառով էլ Ցաոն ստիպված է եղել իր ապրուսը հոգալ գինու առևտրով, ինչպես նաև գումար վաստակել իր սեփական նկարների վաճառքից։ Նա ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին կնոջից ունեցել է մեկ արու զավակ, ով սակայն մահացել է դեռևս մանուկ հասակում։ Ցաո Սյուեցինը վախճանվել է 1763 կամ 1764 թվականին Պեկինում։

ՍտեղծագործություններԽմբագրել

Ցաո Սյուեցինին կարելի է դասել միայն մեկ ստեղծագործությամբ համաշխարհային գրականության պատմության մեջ մտած հեղինակների շարքը։ Նրա միակ երկը՝ «Երազ կարմիր դղյակում» վեպն իրավամբ համարվում է, ոչ միայն չինական, այլև համաշխարհային գեղարվեստական գրականության գլուխգործոցներից մեկը։ Այս ստեղծագործությունն իրենից ներկայացնում է մի համապարփակ հանրագիտարան, որտեղ իր բոլոր գունային նրբերանգներով ներկայացված է Չինաստանի տվյալ ժամանակաշրջանի կյանքը։ Վեպն ամբողջությամբ ներծծված է աշխարհի ունայն լինելու բուդդայական փիլիսոփայությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://pantheon.world/profile/person/Cao_Xueqin
  2. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118642995 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. LIBRIS
  5. Project Gutenberg — 1971.
  6. Ավստրալիայի ազգային գրադարան — 1960.
  7. CONOR
  8. China Biographical Database
  9. 9,0 9,1 Briggs, Asa (ed.) (1989) The Longman Encyclopedia, Longman, ISBN 0-582-91620-8
  10. Zhou Ruchang։ Cao Xueqin։ էջեր 230–233 
  11. Zhang Yiquan: Hong lou meng volume 1. p.2 cited in the introduction to The Dream of the Red Chamber. by Li-Tche Houa and Jacqueline Alézaïs.La Pléiade 1979

Տես նաևԽմբագրել