«Երազանք» (ռուս.՝ «Мечта»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Ռոմը[2] 1941 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում և էկրան է բարձրացել 1943 թվականի սեպտեմբերի 13-ին։

Երազանք
ռուս.՝ Мечта
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1941
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Ռոմ
Սցենարի հեղինակԵվգենի Գաբրիլովիչ և Միխայիլ Ռոմ
ԴերակատարներԵլենա Կուզմինա, Վլադիմիր Սոլովյով, Ֆաինա Ռանևսկայա, Ռոստիսլավ Պլյատ[1] և Միխայիլ Աստանգով[1]
ՕպերատորԲորիս Վոլչեկ
ԵրաժշտությունՀենրիկ Վարս
Պատմվածքի վայրՈւկրաինա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն100 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1933 թվականին։ Արևմտյան Ուկրաինայի աղքատ գյուղերից, որոնք այդ ժամանակ պատկանում էին Լեհաստանին, հազարավոր մարդիկ մեկնում էինքաղաք՝ աշխատանք և երջանկություն որոնելու համար։ Նրանց թվում է Աննան։ Ամբողջ գիշեր աշխատելով տեղի ռեստորանում՝ առավոտյան նա վերադառնում է «Երազանք» անվանմամբ կահավորված սենյակների աղախնի իր պարտականություններին։ Այդ գիշերօթիկ հաստատության բոլոր բնակիչները ճակատագրի հարվածներ ստացած մարդիկ են, որոնք ապարդյուն փորձում են ուղղվել, բայց, չնայած բոլոր ջանքերին, այնուամենայնիվ, պարտություն են կրել անխիղճ աշխարհի դեմ պայքարում։ Իսկ խորտակման եզրին գտնվող այդ նավի ղեկին կանգնած է տիկին Սկորոխոդը, որը համոզված է, որ ինքը «դուրս է եկել մարդամեջ»։ Նրա մեջ պարադոքսալ խառնվում էին կարեկցանքն ու դաժան անողոքությունը նրանց հանդեպ, ովքեր իր սոցիալական կարգավիճակից ցածր են, ամենակուլ ժլատությունն ու անհաջողակ որդու հանդեպ նույն անսահման սերը, որի համար նա ապրել է, աշխատել, կատարել ստորություններ՝ հոգու խորքում հասկանալով այդ ջանքերի անօգտակարությունը։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Նկարահանում խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Լվովում 1940 թվականին։ Արևմտյան Ուկրաինայի հողերի վերամիավորման տեսարանը նկարահանվել է Չեռնովցիում՝ Թատերական հրապարակում։ Ֆիլմի վրա աշխատանքն ավարտվել է 1941 թվականի հունիսի 22-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Young, Deborah (2000 թ․ օգոստոսի 28). «Dream». Variety. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Марголит Е. Я., Шмыров В. Ю. (из’ятое кино): 1924—1953. — М.: Дубль-Д, 1995. — С. 80—81. — 132 с. — ISBN 5-900902-02-1
  • Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. И. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет и др.; под ред. А. В. Мачерета. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957 гг.). — С. 271—272. — 784 с. — 3000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել