Երազանք ՖԱ
Երազանք ֆուտբոլային ակումբ, մասնագիտացված ֆուտբոլային ակումբ Ստեփանակերտում[1]։, որը հանդես է գալիս Արցախի Ֆուտբոլի Լիգայում[2]։
Երազանք | |||
Ամբողջական անուն | Երազանք Ֆուտբոլային Ակումբ | ||
---|---|---|---|
Գույներ | Դեղին - Սև | ||
Հիմնադրում | 1982 | ||
Երկիր | Արցախ | ||
Քաղաք | Ստեփանակերտ | ||
Մարզադաշտ | Հանրապետական | ||
Տարողունակություն | 12000 | ||
Լիգա | Արցախի ֆուտբոլային լիգա | ||
2018 | 3րդ | ||
|
Պատմություն
խմբագրելՂարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմի պատճառով Ստեփանակերտի "Երազանքը" չկարողացավ մասնակցել ՀՀ անդրանիկ առաջնությանը։ Թիմի ֆուտբոլիստների մեծամասնությունը գնդակը փոխարինելով զենքով, մարտի դաշտ էին դուրս եկել' պաշտպանելու հայրենի հողը։ Միայն 1993թ. ակումբը պաշտոնապես դիմեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային' խնդրելով թույլատրել մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը։ Վերջինիս հարցով ՀՖՖ-ն դիմել էր ՖԻՖԱ-ին, քանի որ ադրբեջանցիներն այդ առիթով բողոքել էին։ Ի վերջո որոշվեց "Երազանքին" թույլատրել մասնակցելու Հայաստանի առաջնությանը, սակայն ներկայացնելով ոչ թե Ստեփանակերտը, այլ Երևանը։ Սեփական հարկի տակ նախատեսված հանդիպումներն էլ թիմը պետք է անցկացներ Էջմիածնում[3]։
"Երազանքը" հաղթանակով սկսեց առաջնությունը' ապրիլի 11-ին սեփական հարկի տակ 5:4 հաշվով պարտության մատնելով Երևանի "Կանազին": Ընդ որում առաջին խաղակեսից հետո թիմը պարտվում էր 0:2 հաշվով։ "Երազանքի" առաջին գոլի հեղինակ դարձավ Համլետ Հարությունյանը։ Թիմի նորամուտը հաջող կարելի է համարել։ 15 թիմերի մրցավեճում "Երազանքը" գրավեց 8-րդ տեղը։ Արդյունավետ խաղով աչքի ընկավ Արթուր Ղահրամանյանը' խփելով 12 գնդակ։ Այդ ցուցանիշը հետագա տարիներին էլ մնաց լավագույնը[3]։
Հայտնի խաղացողներ
խմբագրել- Վիգեն Համբարձումյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Where's My Country?, from rsssf.com, retrieved Հունիսի 29, 2009
- ↑ «Արցախի ֆուտբոլի լիգա. Հիմնադիրներ Սևան Ասլանյանը և Հրաչ Յագանը Ստեփանակերտում հանդիպել են լրագրողներին». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ 3,0 3,1 «Ակումբային ֆուտբոլի պատմություն. ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ (ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ)». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.