Եվ դարից երկար ձգվում է օրը

«Եվ դարից երկար ձգվում է օրը» (ռուս.՝ И дольше века длится день), Չինգիզ Այթմատովի առաջին վեպը։ Առաջին անգամ հրապարակվել է 1980 թվականին «Новый мир» ամսագրում։ Ավելի ուշ հրատարակվել է «Բքոտ կիսակայարան» վերնագրով։ 1990 թվականին «Знамя» ամսագրում լույս տեսավ «Չինգիզ խանի սպիտակ ամպը» վիպակը, որն հետագայում հիմնական վեպի մասը դարձավ։

Եվ դարից երկար ձգվում է օրը
ռուս.՝ И дольше века длится день
Գրքի հայերեն տարբերակի շապիկը։ «Սովետական գրող», 1983 թիվ
ՀեղինակՉինգիզ Այթմատով
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուռուսերեն
Լեզուռուսերեն
Ներկայացված է1980 թիվ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հրատարակիչ«Новый мир» ամսագիր
Հրատարակման տարեթիվսեպտեմբեր 1983
Թարգմանիչ հայերենՍոֆի Ավագյան
Հրատարակում հայերեն«Սովետական գրող», գրադարանային մատենաշար. 1983 թիվ, Երևան
ԳՄՍՀ0-253-11595-7
OCLC255105725
ՎիքիքաղվածքԵվ դարից երկար ձգվում է օրը

Կիսակայարանի նախատիպը գրողը ընտրել է Բայկանուր տիեզերական կայանի մոտ գտնվող Տորետամ կիսակայարանից, որն էլ իր անվանումը ստացել է կից գերեզմանից, որտեղ թաղված է շեյխ Տորե-Բաբան՝ Չինգիզ խանի հետնորդներից մեկը։

Սյուժե

խմբագրել
  Գնացքները այս կողմերում գնում էին արևելքից արևմուտք և արևմուտքից արևելք...

Իսկ երկաթուղու շուրջը, այս կողմերում, փռված էին հսկայական ամայի տարածություններ՝ Սարի-Օզեկներ, Դեղին տափաստանների միջնակները։

Այս կողմերում ուզածդ տարածությունը չափվում էր երկաթուղուց, ինչպես Գրինվիչի միջօրեականից...

Իսկ գնացքները գնում էին արևելքից արևմուտք և արևմուտքից արևելք...

 

Գիրքն սկսվում է Գրիգոր Նարեկացու հատվածով. «Զոր գիրդ ընդ մարմնոյս և բանդ ընդ հոգւոյս»։

Հետո անմիջապես վեպը սկսվում է աղվեսի նկարագրությամբ, որը հետևում է երկաթուղու ընթացքին։

Հետո ծեր կինը վազելով գնում է, որպեսզի հայտնի ամբողջ գյուղին հայտնի մարդու՝ Ղազանղապի մահվան գույժը։ Վերջինս վեպի գլխավոր հերոս Բորանլի Եդիգեյի ընկերն էր։ Այսպիսով կազմակերպվում է թաղման արարողությունը։ Սակայն, ընտանիքը և համագյուղացիները գալով գերեզման, տեսնում են, որ այն չկա. դրա տեղում կառուցվել էր տիեզերակայան[1][2]։

Գեորգի Գաչևը գրում է, որ վեպում փաստացի երկու հերոսներ կան՝ Բորանլի Եդիգեյը և Կարանառը՝ իր դաստիարակած ուղտը[2]։

2013 թվականին ՌԴ Կրթության և գիտության նախարարությունը «Եվ դարից երկար ձգվում է օրը» գիրքը մտցրեց «100 գիրք դպրոցականների համար» մատենաշարի ցանկ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Человек и его духовная родина в романе «И дольше века длится день»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  2. 2,0 2,1 Г. Гачев. Предисловие к «И дольше века длиться день» СПб: Азбука-классика, 2004

Գրականություն

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվ դարից երկար ձգվում է օրը» հոդվածին։