Եվրոպական սոցիալական խարտիա
Եվրոպական սոցիալական խարտիա, Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագիր է, որը ստորագրվել է հոկտեմբերի 18-ին և ի սկզբանե ուժի մեջ է մտել 1965 թվականի փետրվարի 26-ին, այն բանից հետո, երբ Արևմտյան Գերմանիան դարձավ այն ստորագրող 13 երկրներից հինգերորդը, որոնք վավերացրել են այն։ 1991 թվականին այն վավերացրել են 20 երկրներ[1]։
Բովանդակություն
խմբագրելԽարտիան ստեղծվել է ի պաշտպանություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, որը հիմնականում վերաբերում է քաղաքացիական և քաղաքական իրավունքներին, ինչպես նաև ընդլայնել պաշտպանվող հիմնական իրավունքների շրջանակը՝ ներառելով սոցիալական իրավունքները։ Կանոնադրությունը նաև երաշխավորում է դրական և բացասական իրավունքները և ազատությունները, որոնք վերաբերում են բոլոր մարդկանց իրենց առօրյա կյանքում։ Խարտիայում ամրագրված հիմնական իրավունքներն են՝ բնակարանային իրավունքը,[2] առողջության իրավունքը,[3] կրթության իրավունք, աշխատանքի իրավունք, լրիվ զբաղվածություն,[4] անհատական աշխատաժամանակ[5], հավասար վարձատրություն հավասար աշխատանքի համար,[6] ծնողական արձակուրդ,[7] բարեկեցություն,[8] սոցիալական պաշտպանություն աղքատությունից և մարգինալից,[9] մարդկանց ազատ տեղաշարժը և ոչ խտրականությունը, ինչպես նաև միգրանտ աշխատողների հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները[10][11]։
Խարտիային մասնակցի պետությունները պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեն խարտիայի դրույթի մասով (լինի դա 1961 թվականի վերանայված խարտիան), որոնք ցույց կտան, թե ինչպես են դրանք իրականացնում օրենսդրական կարգով և գործնականում։
1996 թվականի վերանայում
խմբագրելԽարտիան վերանայվել է 1996 թվականին։ Վերանայված խարտիան ուժի մեջ է մտել 1999 թվականին և աստիճանաբար փոխարինում է 1961 թվականի սկզբնական միջազգային պայմանագրին։ Խարտիան սահմանում է մարդու իրավունքները և քաղաքական ազատությունները և վերահսկող մեխանիզմը, որը երաշխավորում է դրանց պահպանումը մասնակից պետությունների կողմից։
Հոդված 21-ը վերաբերում է տեղեկատվության և խորհրդատվության իրավունքին։
22-րդ հոդվածը վերաբերում է «աշխատանքային պայմանների և արտադրական միջավայրի որոշմանը և բարելավմանը մասնակցելու իրավունք» կամ համատեղ որոշում ընկերության կամ ձեռնարկության տնօրենների խորհրդում և աշխատանքային խորհուրդներում։
Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե
խմբագրելՍոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) այն մարմինն է, որը մոնիթորինգի պատասխանատու է խարտիային մասնակից պետություններում։
Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն բաղկացած է 15 անկախ անդմաներից, որոնք ընտրվում են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից վեց տարի ժամկետով՝ մեկ անգամ երկարաձգելու հնարավորությամբ։
Համաձայն 1995 թվականի լրացուցիչ արձանագրության, որը նախատեսում է կոլեկտիվ բողոքների համակարգ, որն ուժի մեջ է մտել 1998 թվականից, խարտիային խախտումների վերաբերյալ բողոքները կարող են ներկայացվել սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե։
Որոշ կազմակերպություններ իրավունք ունեն բողոքներ ներկայացնել սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեին (կազմվել է ՀԿ-ների հատուկ ցուցակ, որում ընդգրկված են Եվրոպայի խորհրդում մասնակցի կարգավիճակ ունեցող ՀԿ-ները)։ Սոցիալական իրավունքների եվրոպական խարտիան վերանայում է բողոքը, եթե պաշտոնական պահանջները բավարարվեն, այն հայտարարում է ընդունելի։ Այնուհետև, մասնակից պետությունը կարող է գրավոր ներկայացնել պատասխանը, և ընթացակարգի կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել լսումներ անցկացնելու խնդրանքով։ Ի վերջո, կոմիտեն որոշում է կայացնում գործի էության վերաբերյալ։
Տես նաև
խմբագրել- Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցնցիա
- Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստեցնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին
- Եվրոպական նվազագույն կենսամակարդակ
- Եվրոպական աշխատանքային օրենսդրություն
- Մարդու իրավունքների եվրոպական միության խարտիա
- Սոցիալական իրավունքներ
- Մարդու իրավունքների միջազգային օրենսդրություն
- Մարդու իրավունքների երեք սերունդներ
- Եվորպայի խորհրդի միջազգային պայմանագրերի ցանկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Քերոլ Բենելոսին, Եվրոպական Սոցիալական խարտիա (Եվրոպայի խորհուրդ, 2012) էջ 77-78
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 31
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 11
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 1
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 2
- ↑ Եվրոպակա սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 4
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 8
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 12
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 30
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 19
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 15