Բացել գլխավոր ցանկը

Լրիվ զբաղվածություն (տեսություն)

«Լրիվ զբաղվածություն», ժամանակակից բուրժուական տնտեսագիտական տեսություն, հեղինակն է անգլիացի տնտեսագետ Ջ. Մ. Քեյնսը։ «լրիվ զբաղվածություն» տեսության կողմնակիցների նպատակն է «հիմնավորել» կապիտալիզմի պայմաններում զանգվածային գործազրկության վերացման և «լրիվ զբաղվածության» իրականացման հնարավորությունը, որը դիտվում է գերարտադրության տնտեսական ճգնաժամերի վերացման գլխավոր ուղի։ Քեյնսականները գործազրկության պատճառը համարում են անձնական և արտադրական սպառման ապրանքների նկատմամբ պահանջարկի անբավարարությունը, որի հետևանքով կրճատվում է արտադրության ծավալը։ Պահանջարկի անբավարարությունը նրանք բացատրում են մարդկանց հոգեբանությամբ, որոնց իբր հատուկ է եկամուտների տնտեսումը։ Արտադրության ընդլայնման և լրիվ զբաղվածության ծրագրի իրականացման հիմնական ուղին համարում են պետական ներդրումները, ռեալ աշխատավարձի իջեցումն ու էժան վարկը։ Իրականում ներդրումներն ու կապիտալիստական արտադրության ընդլայնումը զբաղվածության համապատասխան բարձրացում չեն առաջացնում, քանի որ կապիտալիստական կուտակումը ուղեկցվում է կաւցիտափ օրգանական կազմի աճով, իսկ պետական ներդրումների աղբյուրը հարկերն ու գանձումներն են, որոնք կրճատում են բնակչության համախառն վճարունակ պահանջարկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 673 CC-BY-SA-icon-80x15.png