Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոնվենցիա

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոնվենցիան Եվրոպայի խորհրդի անդամ երկրների կողմից ընդունվել է 1987 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում կայացած նիստում[1]։ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայից հետո խոշտանգումների կանխարգելման կոնվենցիան լայնորեն դիտվում է որպես Եվրոպայի խորհրդի կարևորագույն պայմանագրերից մեկը։ Կոնվենցիան նոր և կանխարգելիչ մոտեցում է նշանավորում մարդու իրավունքների խախտումների քննության նկատմամբ[2]։ Հետագայում դրանում փոփոխություններ են կատարվել երկու արձանագրություններով։ Բացի այդ, կոնվենցիայի դրույթների պահպանման համար ստեղծվել է Խոշտանգումների կանխարգելման կոմիտե[1]։ Այդ մարմինն իրավունք ունի այցելել ցանկացած վայր, որը գտնվում է մասնակից պետությունների իրավասության ներքո, որտեղ մարդիկ զրկված են Կոնվենցիայի հոդվածներին համապատասխան ազատությունից[1]։

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիա
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոնվենցիա
Ստորագրվել է
— վայր
Նոյեմբերի 26, 1987
Ստրասբուրգ
Ուժի մեջ է մտել Փետրվարի 1, 1989
Կողմեր Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններ
Լեզուներ Անգլերեն
Ֆրանսերեն

2020 թվականի դրությամբ կոնվենցիան վավերացվել է Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ պետությունների կողմից։ Բացի այդ, կոնվենցիայի վավերացումը նախապայման է դարձել բոլոր այն պետությունների համար, որոնք վերջին մի քանի տարիներին միացել են Եվրոպայի Խորհրդին[3]։

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի հոկտեմբերի 10-ից[4]։

Պատմություն խմբագրել

Նպատակ խմբագրել

Իր հրապարակման պահին կոնվենցիան նորարարական էր, քանի որ այն դարձավ առաջին փաստաթուղթը, որը կարող էր ապահովել այն պարտավորությունների կատարումը, որոնք այն սահմանել է։ Հետևաբար, նպատակն էր ստեղծել մի փաստաթուղթ, որը կապահովի համարժեք հետևանքները նրանց համար, ովքեր չեն պահպանում այն[2]։ Չնայած հիմնական հրապարակումների գոյությանը, ինչպիսիք են ՄԱԿ-ի կանոնադրությունը կամ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, այդ փաստաթղթերը պարզապես չէին կարող դադարեցնել կամ վերացնել խախտումները խիստ կերպով։ Այսպիսով, գլխավոր նպատակը խոշտանգումներն ամբողջությամբ կանխելն էր[2]։

Նախապատմություն խմբագրել

Այդ կոնվենցիաների ակունքները գալիս են այն առաջարկից, որը Ժան Ժակ Գոթյեն առաջ է քաշել 1976 թվականին[2]։ Գոթյեն Խոշտանգումների դեմ շվեյցարական կոմիտեի հիմնադիրն էր։ Նա ոգեշնչվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեով (ԿԽՄԿ), որն այցելում էր այն վայրերը, որտեղ պահում էին ռազմագերիների։ Նա առաջարկել է բարելավել բանտարկյալների պահման պայմանները։ Սակայն ԿԽՄԿ-ն (այն ժամանակ) իրավունք ուներ նման այցեր իրականացնել միայն Ժնևյան կոնվենցիաների մասնակից պետությունների միջև միջազգային զինված հակամարտության դեպքում։ Այդ պատճառով Գոթյեն առաջարկել է այցելությունների այս համակարգը տարածել բոլոր այն վայրերում, որտեղ ազատազրկված են անձինք, այդ թվում բանտերում, ոստիկանական բաժանմունքներում, հոգեբուժական հիմնարկներում և քննչական մեկուսարաններում[2]։ Այնուհետև այդ առաջարկը հիմք է հանդիսացել մի նախագծի, որը հետագայում դառնալու է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի տեսակների դեմ կոնվենցիա[2]։ Նախագիծը ներկայացվել է 1980 թվականի ապրիլին Մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկմանը՝ մարմնի, որը պետք է մշակեր ՄԱԿ-ի այդ կոնվենցիայի նախագիծը[2]։

Գոթյեի գաղափարներն հետագայում ընդունվել են Եվրոպայի խորհրդի կողմից առնվազն տարածաշրջանային մակարդակով իրականացնելու համար։ Ի վերջո, 1983 թվականի հունիսին զեկույց է պատրաստվել Խոշտանգումներից և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից բանտարկյալների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի նախագծի վերաբերյալ։ 1983 թվականի սեպտեմբերին զեկույցն ընդունվել է Խորհրդատվական վեհաժողովի կողմից[2]։ Դրան մի քանի տարի բանավեճեր են հաջորդել, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի և Մարդու իրավունքների դատարանի կարծիքների քննարկումներ։ 1986 թվականի հունիսին վերջնականորեն պատրաստվել է համաձայնեցված նախագիծ, որը փոխանցվել է Նախարարների կոմիտե, որն ի վերջո ընդունել է այն 1987 թվականի հունիսի 26-ին[2]։ Այն բաց է եղել ստորագրման համար 1987 թվականի նոյեմբերի 26-ին։ Այդ ժամանակ կոնվենցիան ստորագրել են Եվրոպայի խորհրդի բոլոր 21 անդամ պետությունները[2]։ 2020 թվականի դրությամբ այն ստորագրվել է խորհրդի բոլոր 47 անդամ պետությունների կողմից։ Այն նաև բաց է դրա անդամ չհանդիսացող պետությունների միացման համար[3]։

Գործող անձինք կամ մարմիններ խմբագրել

Այս բաժինը ծառայում է որպես գործող անձանց կամ մարմինների վերանայում, որոնք ակտիվորեն նպաստել են կոնվենցիայի ստեղծմանը։

Կոնվենցիայի հոդվածներ խմբագրել

Ստորև ներկայացվում են կոնվենցիայի առավել նշանակալի հոդվածները, որոնցում շարադրվում են այդ փաստաթղթի հիմնական արժեքները։

Հոդված 1 խմբագրել

Կոնվենցիայի հիմնական և ներածական հոդվածում ասվում է Խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխման նպատակով ստեղծվում է Եվրոպական կոմիտեի ստեղծման անհրաժեշտության մասին։ Փաստաթղթի մնացած մասում այն կոչվում է «Կոմիտե»։ Կոմիտեն այցելությունների միջոցով ուսումնասիրում է ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը[1]՝ անհրաժեշտության դեպքում խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից նրանց պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։

Հոդված 2 խմբագրել

Հոդված 2-ը շեշտում է, որ յուրաքանչյուր անդամ պետություն, կոնվենցիային համապատասխան, թույլ է տալիս այցելել իր իրավասության ներքո գտնվող վայրեր, որտեղ մարդիկ զրկված են ազատությունից։ Դա արվում է այն պայմանով, որ ազատությունը տրամադրվելու է պետական իշխանության կողմից։

«Յուրաքանչյուր Կողմ, սույն Կոնվենցիային համապատասխան, իր իրավասության շրջանակներում թույլատրում է այցելություն ցանկացած վայր, որտեղ պահվում են պետական մարմնի կողմից ազատազրկված անձինք»[1]։

Հոդված 8 խմբագրել

Հոդված 8-ը նշում է, որ կոնկրետ այցելության անհրաժեշտության դեպքում կոմիտեն պետք է այդ մասին տեղեկացնի համապատասխան անդամ պետության կառավարությանը։ Միայն դրանից հետո նա կարող է այցելել 2-րդ հոդվածում նշված ցանկացած վայր։

«Այս խնդիրը կատարելու համար կոմիտեին պետք է տրվեն հետևյալ հնարավորությունները»․

  • «մուտք իր տարածք և առանց սահմանափակման տեղաշարժվելու իրավունք»,
  • «լիարժեք տեղեկատվություն ազատազրկված անձանց պահելու վայրերի մասին»,
  • «մուտք ցանկացած վայր առանց սահմանափակումների, որտեղ պահվում են ազատազրկված անձինք»,
    • «ներառյալ այդպիսի վայրերի ներսում առանց սահմանափակման տեղաշարժվելու իրավունքը»,
  • «Կողմին մատչելի այլ տեղեկություն, որը Կոմիտեին անհրաժեշտ է իր խնդիրներն իրականացնելու համար»,
    • «Այդպիսի տեղեկության որոնման ընթացքում Կոմիտեն պահպանում է ազգային օրենսդրության նորմերը և մասնագիտական էթիկայի կանոնները»,
  • «Կոմիտեն իրավունք ունի ազատազրկված անձանց հետ զրուցել մեկուսի»,
  • «Կոմիտեն իրավասու է ազատորեն հաղորդակցվել ցանկացած անձի հետ, ով, իր ենթադրությամբ, կարող է տրամադրել համապատասխան տեղեկություն»,
  • «Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կարող է շահագրգիռ Կողմի իրավասու մարմիններին անհապաղ տեղեկացնել իր դիտողությունների մասին»[1]։

Հոդված 10 խմբագրել

«Յուրաքանչյուր այցելությունից հետո Կոմիտեն զեկուցագիր է կազմում այցելության ընթացքում ի հայտ բերած փաստերի վերաբերյալ»[1]

  • «Այն պետք է հաշվի առնի բոլոր դիտողությունները, որոնք Կոմիտեին կարող էր տրամադրած լինել շահագրգիռ Կողմը։ Կոմիտեն վերջինիս ուղարկում է զեկուցագիր, որը ներառում է իր տեսանկյունից անհրաժեշտ բոլոր հանձնարարականները։ Անհրաժեշտության դեպքում կոմիտեն պետք է միջոցներ առաջարկի ազատազրկված անձանց պաշտպանության բարելավման ուղղությամբ»[1]։

«Եթե Կողմը հրաժարվում է համագործակցել կամ բարելավել ազատազրկված անձանց պահման պայմանները, ապա կոմիտեն կարող է որոշում կայացնել այդ հարցի վերաբերյալ հրապարակային հայտարարություն անելու վերաբերյալ»[1]։

Հոդված 11 խմբագրել

«Այցելության կապակցությամբ Կոմիտեի հավաքած տեղեկությունը, զեկուցագիրը և շահագրգիռ Կողմի հետ նրա խորհրդակցությունները կրում են գաղտնի բնույթ»[1]։

Կոմիտեին թույլատրվում է զեկույց հրապարակել միայն շագագրգիռ կողմի խնդրանքով[1]։ Անձնական տվյալները չեն կարող հրապարակվել առանց շահագրգիռ անձի համաձայնության[1]։

Հոդված 18 խմբագրել

Կոնվենցիան բաց է Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամ պետությունների կողմից ստորագրման համար։ Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Այդ գործողություններից որևէ մեկի վերաբերյալ փաստաթղթերը պետք է ի պահ հանձնվեն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին[1]։

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է առաջարկել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող պետություններին միանալ կոնվենցիային[1]։

Կոնվենցիայի արձանագրություններ խմբագրել

Արձանագրություն 1 (ETS No. 151) խմբագրել

Առաջին արձանագրությունն ընդունվել է 1993 թվականի նոյեմբերի 4-ին[5]։ Արձանագրությունը «բացում է» կոնվենցիան՝ տեղեկացնելով, որ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է առաջարկել անդամ չհանդիսացող ցանկացած պետության միանալ դրան[5]։ Ներկայումս դա Կոնվենցիայի անկապտելի բնութագիրն է, չնայած այն բանին, որ 2020 թվականի մայիսի դրությամբ այն ստորագրել են միայն անդամ պետությունները[3]։

Արձանագրություն 2 (ETS No. 152) խմբագրել

Արձանագրություն 2-ն ընդունվել է 1993 թվականի նոյեմբերի 4-ին[6] և դրանում մտցվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ։ Ներկայումս կոմիտեն առաջարկվում է ընդգրկել «ընտրությունների նպատակով երկու խմբերից մեկում»[6]։ Դա արվում է, որպեսզի կոմիտեի անդամների առնվազն կեսը թարմացվի երկու տարին մեկ։ Արձանագրությունը նաև թույլ է տալիս կոմիտեի անդամներին վերընտրվել երկու անգամ՝ մեկի փոխարեն[6]։

Մասնակից անդամ պետություններ խմբագրել

Ալբանիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Հոկտեմբերի 2, 1996[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հոկտեմբերի 2, 1996[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Փետրվարի 1, 1997[3]

Անդորրա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Սեպտեմբերի 10, 1996[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հունվարի 1, 1997[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Հունվարի 5, 1997[3]

Հայաստան խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Մայիսի 11, 2001[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հունիսի 18, 2002[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Հոկտեմբերի 10, 2002[3]

Ավստրիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հունվարի 6, 1989[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Մայիսի 1, 1989[3]

Ադրբեջան խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Դեկտեմբերի 21, 2001[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Ապրիլի 15, 2002[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Օգոստոսի 1, 2002[3]
    • Սակայն Ադրբեջանը հայտարարում է, որ չի կարող երաշխավորել կոնվենցիայի դրույթների կիրառումը «Հայաստանի Հանրապետության կողմից օկուպացված տարածքներում այնքան ժամանակ, քանի դեռ այդ տարածքները չեն ազատվել օկուպացիայից»[7]։

Բելգիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հուլիսի 23, 1991[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Նոյեմբերի 1, 1991[3]

Բոսնիա և Հերցեգովինա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Հուլիսի 12, 2002[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հուլիսի 12, 2002[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Նոյեմբերի 1, 2002[3]

Բուլղարիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Սեպտեմբերի 30, 1993[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Մայիսի 3, 1994[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Սեպտեմբերի 1, 1994[3]

Խորվաթիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 6, 1996[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հոկտեմբերի 11, 1997[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Փետրվարի 1, 1998[3]

Կիպրոս խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Ապրիլի 3, 1989[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Օգոստոսի 1, 1989[3]

Չեխիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Դեկտեմբերի 23, 1992[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Սեպտեմբերի 7, 1995[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Հունվարի 1, 1996[3]

Դանիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Մայիսի 2, 1989[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Սեպտեմբերի 1, 1989[3]

Էստոնիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Հունիսի 28, 1996[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Նոյեմբերի 6, 1996[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Մարտի 1, 1997[3]

Ֆինլանդիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 16, 1989[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Դեկտեմբերի 20, 1990[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Ապրիլի 1, 1991[3]

Ֆրանսիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հունվարի 9, 1989[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Մայիսի 1, 1989[3]

Վրաստան խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Փետրվարի 16, 2000[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հունիսի 20, 2000[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Հոկտեմբերի 1, 2000[3]
    • Սակայն Վրաստանը հայտարարում է, որ «պատասխանատվություն չի կրելու կոմիտեի անդամների անվտանգության և կոնվենցիայի դրույթների խախտման համար»[7]
      • Դա վերաբերում է բացառապես Աբխազիայի ևւ Ցխինվալի տարածաշրջաններին, մինչև Վրաստանի տարածքային ամբողջականությունը չվերականգնվի, և այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը չի իրականացվի «օրինական իշխանությունների կողմից»[7]

Գերմանիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Փետրվարի 21, 1990[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Հունիսի 1, 1990[3]

Հունաստան խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Օգոստոսի 2, 1991[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Դեկտեմբերի 1, 1991[3]

Հունգարիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Փետրվարի 9, 1993[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Նոյեմբերի 4, 1993[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Մարտի 1, 1994[3]

Իսլանդիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հունիսի 19, 1990[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Հոկտեմբերի 1, 1990[3]

Իռլանդիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Մարտի 14, 1988[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Մարտի 14, 1999[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Փետրվարի 1, 1989[3]

Իտալիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Դեկտեմբերի 29, 1988[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Ապրիլի 1, 1989[3]
    • Իտալիան հայտարարում է, որ արտոնությունների և անձեռնմխելիության մասին հավելվածի 2(a) կետը չպետք է մեկնաբանվի որպես «կոմիտեի անդամների ուղեբեռի ցանկացած ոստիկանական կամ մաքսային ստուգումը բացառող»[7]
    • Սա ենթադրում է, որ ստուգումն իրականացվում է կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված գաղտնիության կանոնների պահպանմամբ[7]

Լատվիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Սեպտեմբերի 11, 1997[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Փետրվարի 10, 1998[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Հունիսի 1, 1998[3]

Լիխտենշտայն խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Սեպտեմբերի 12, 1991[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Հունվարի 1, 1992[3]

Լիտվա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Սեպտեմբերի 14, 1995[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1998[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Մարտի 1, 1999[3]

Լյուքսեմբուրգ խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Սեպտեմբերի 6, 1988[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Փետրվարի, 1989[3]

Մալթա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Մարտի 7, 1998[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Փետրվարի 1, 1989[3]

Մոլդովա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Մայիսի 5, 1996[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հոկտեմբերի 2, 1997[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Փետրվարի 1, 1998[3]

Մոնակո խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 30, 2005[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Նոյեմբերի 30, 2005[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Մարտի 1, 2006[3]

Չեռնոգորիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Մարտի 3, 2004[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Մարտի 3, 2004[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Հունիսի 6, 2006[3]

Նիդերլանդներ խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հոկտեմբերի 12, 1988[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Փետրվարի 1, 1989[3]

Հյուսիսային Մակեդոնիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Հունիսի 14, 1996[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հունիսի 6, 1997[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Հոկտեմբերի 1, 1997[3]

Նորվեգիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Ապրիլի 21, 1989[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Օգոստոսի 1, 1989[3]

Լեհաստան խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Հուլիսի 11, 1994[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հոկտեմբերի 10, 1994[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Փետրվարի 1, 1995[3]

Պորտուգալիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Մարտի 29, 1990[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Հուլիսի 1, 1990[3]

Ռումինիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 4, 1993[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հոկտեմբերի 4, 1994[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Փետրվարի 1, 1995[3]

Ռուսաստան խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Փետրվարի 28, 1996[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Մայիսի 5, 1998[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Սեպտեմբերի 1, 1998[3]

Սան Մարինո խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 16, 1989[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հունվարի 31, 1990[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Մայիսի 1, 1990[3]

Սերբիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Մարտի 3, 2004[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Մարտի 3, 2004[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Հուլիսի 1, 2004[3]

Սլովակիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Դեկտեմբերի 23, 1992[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Մայիսի 11, 1994[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Սեպտեմբերի 1, 1994[3]

Սլովենիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 4, 1993[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Փետրվարի 2, 1994[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Հունիսի 1, 1994[3]

Իսպանիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Մայիսի 2, 1989[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Սեպտեմբերի 1, 1989[3]

Շվեդիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հունիսի 21, 1988[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Փետրվարի 1, 1989[3]

Շվեյցարիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Նոյեմբերի 26, 1987[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Հոկտեմբերի 7, 1988[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Փետրվարի 1, 1989[3]

Թուրքիա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Հունվարի 11, 1988[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Փետրվարի 26, 1988[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Փետրվարի 1, 1989[3]

Ուկրաինա խմբագրել

  • Կոնվենցիայի ստորագրման ամսաթիվ՝ Մայիսի 2, 1996[3]
  • Կոնվենցիայի վավերացման ամսաթիվ՝ Մայիսի 5, 1997[3]
  • Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Սեպտեմբերի 1, 1997[3]

Միացյալ Թագավորություն խմբագրել

Ոչ անդամ պետությունների մասնակցություն խմբագրել

Ներկայումս ստորագրողների ցուցակում ընդգրկված են միայն Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները։ Այն բաց է ստորագրման համար անդամ չհանդիսացող պետությունների կողմից, սակայն 2020 թվականի դրությամբ դրանցից ոչ մեկը դա չի արել[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Council of Europe (2002). «European Committee for the Prevention of Torture and Inhuman or Degrading Treatment or Punishment». European Treaty Series - No. 126.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Cassese, Antonio (1989). «A New Approach to Human Rights: The European Convention for the Prevention of Torture». The American Journal of International Law. 83 (1): 128–153. doi:10.2307/2202800. JSTOR 2202800.
  3. 3,000 3,001 3,002 3,003 3,004 3,005 3,006 3,007 3,008 3,009 3,010 3,011 3,012 3,013 3,014 3,015 3,016 3,017 3,018 3,019 3,020 3,021 3,022 3,023 3,024 3,025 3,026 3,027 3,028 3,029 3,030 3,031 3,032 3,033 3,034 3,035 3,036 3,037 3,038 3,039 3,040 3,041 3,042 3,043 3,044 3,045 3,046 3,047 3,048 3,049 3,050 3,051 3,052 3,053 3,054 3,055 3,056 3,057 3,058 3,059 3,060 3,061 3,062 3,063 3,064 3,065 3,066 3,067 3,068 3,069 3,070 3,071 3,072 3,073 3,074 3,075 3,076 3,077 3,078 3,079 3,080 3,081 3,082 3,083 3,084 3,085 3,086 3,087 3,088 3,089 3,090 3,091 3,092 3,093 3,094 3,095 3,096 3,097 3,098 3,099 3,100 3,101 3,102 3,103 3,104 3,105 3,106 3,107 3,108 3,109 3,110 3,111 3,112 3,113 3,114 3,115 3,116 3,117 3,118 3,119 3,120 3,121 3,122 3,123 3,124 3,125 3,126 3,127 3,128 3,129 3,130 3,131 3,132 3,133 3,134 3,135 3,136 3,137 3,138 3,139 3,140 3,141 3,142 3,143 3,144 3,145 3,146 «Chart of signatures and ratifications of Treaty 126». Council of Europe. 2020 թ․ մայիսի 15.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. 5,0 5,1 «Details of Treaty No. 151». Council of Europe. May 2020.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. 6,0 6,1 6,2 «Details of Treaty No. 152». Council of Europe. May 2020.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «Reservations and Declarations for Treaty No.126 - European Convention for the Prevention of Torture and Inhuman or Degrading Treatment or Punishment». Council of Europe. 2020 թ․ մայիսի 15.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել