Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում

Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում, հանդիսանում է Եվրոպական Միության դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում[1]։

Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում
ՏեսակԴիվանագիտական ներկայացուցչություն
Երկիր Հայաստան

Պատմություն խմբագրել

Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունը ստեղծվել է 2012 թվականի փետրվարի 21-ին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին աջակցելու նպատակով և պաշտոնապես ներկայացնում է ԵՄ-ն Հայաստանում։ 2019 թվականի սեպտեմբերի 17-ից Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանն է Անդրեա Վիկտորինը[2]։

Գործառույթներ խմբագրել

ԵՄ պատվիրակությունը պատասխանատու է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման համար, այդ թվում ՝ առևտրի, տնտեսական և քաղաքական հարաբերությունների ոլորտներում։ Պատվիրակությունը ձգտում է առաջ մղել ԵՄ հիմնական արժեքները Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում՝ միաժամանակ ստեղծելով ցանցեր և գործընկերություններ և աջակցելով քաղաքացիական հասարակությանը։ Բացի այդ, պատվիրակություններին հանձնարարվել է իրականացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման մոնիթորինգ և ապահովում[3]։

Պատվիրակությունը կազմակերպում է ՀՀ կառավարության ներկայացուցիչների հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարների հետ[4]։

Պատվիրակությունն աջակցել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ստեղծմանը[5]։

Պատվիրակությունը Եվրոպայի օրվա կապակցությամբ Ամեն տարի տարբեր միջոցառումներ է ծրագրում և անցկացնում Հայաստանի ողջ տարածքում[6]։ TՊատվիրակությունն աջակցում է տեղական բարեգործական կազմակերպություններին և ՀԿ-ներին, ինչպիսին է Հայաստան ծառատունկ ծրագիրը[7]։ Պատվիրակությունը կազմակերպում է նաև երիտասարդական, կրթական և մշակութային միջոցառումներ, գործարար համաժողովներ և անցկացնում տեղեկատվական սեմինարներ Erasmus և Horizon Europe ծրագրով հետաքրքրված ուսանողների համար։ 2014 թվականին պատվիրակությունը օգնել է AEGEE-Երևան-ին պլանավորել մոդելային ուսանողական կոնֆերանսը[8][9]։

2018 թվականի նոյեմբերին պատվիրակությունը կազմակերպել էր միջոցառում Հայաստանում Եվրոպայի երիտասարդ դեսպանների համար։ Քննարկվել են ԵՄ-ում հայ երիտասարդներին ներգրավելու նախաձեռնությունները[10]։

Դեսպաններ խմբագրել

Հայաստանում ԵՄ դեսպանները՝

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «European Union - By country». www.mfa.am.
  2. «European Union - Bilateral Relations». www.mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «Who we are». www.eeas.europa.eu.
  4. LLC, Helix Consulting. «Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում է». www.panorama.am.
  5. «About | European Business Association Armenia». 2016 թ․ ապրիլի 2.
  6. «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեկնարկում է 2021 թ. Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները - EU NEIGHBOURS east». 2021 թ․ մայիսի 14.
  7. «Եվրոպական միությունը մեկնարկում է երկու ծրագիր՝ ուղղված Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության բարելավմանը - EU NEIGHBOURS east». 2021 թ․ մարտի 26.
  8. MօESCS, R. A. «ESCS Minister receives Head of the EU Delegation to Armenia Andrea Victorin». RA MօESCS.
  9. «The exhibition "Europe in Armenia" took place». eenarmenia.am.
  10. «44 երիտասարդ Հայաստանից՝ երիտասարդ եվրոպացի դեսպան | Առավոտ - Լուրեր Հայաստանից».

Արտաքին հղումներ խմբագրել