Եվրոպական լայնականջ չղջիկ

(Վերահղված է Եվրոպական լայնականջից)

Եվրոպական լայնականջ չղջիկ (լատին․՝ Barbastella barbastella), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հարավային Կովկասում չափազանց քչաքանակ է։

Եվրոպական լայնականջ չղջիկ
Եվրոպական լայնականջ չղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Ձեռնաթևավորներ
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ
Ցեղ Լայնականջներ
Տեսակ Եվրոպական լայնականջ
Լատիներեն անվանում
Barbastella barbastellus
Schreber, 1774
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 631926
NCBI 59449

Արտաքին կառուցվածք խմբագրել

Միջին մեծության չղջիկ է. մարմնի երկարությունը 45-50 մմ է, պոչինը՝ 41-44 մմ, նախաբազկինը՝ 36-41 մմ. Ասիական լայնականջ չղջիկից տարբերվում է համեմատաբար փոքր չափերով, ականջի արտաքին եզրերին արտահայտված մաշկային ելուստի առկայությամբ։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Մի քանի առանձնյակներ հայտնաբերվել են Հայաստանի և ԼՂՀ հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջաններում։ Հաճախ որպես ապաստարան ընտրում է անտառամերձ քարայրերը կամ ծառերի փչակները, որտեղ նաև ձմեռում է։

Սննդառություն խմբագրել

Սնվում է թեփուկաթևավորներով, երկթևանիներով, բզեզներով, նրանց թրթուրներով ու սարդերով, որոնք «հավաքում» է թաքստոցներում, ծառերի տերևներից, ճյուղերից ու բնի վրայից։

Բազամացում և զարգացում խմբագրել

Հունիս-հուլիսին ծնում է 2 ձագ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական լայնականջ չղջիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական լայնականջ չղջիկ» հոդվածին։