1. Համարակալած ցանկի տարր

Եվրազիեր կամ օյրազիեր (գերմ.՝ eurasier), շան ցեղատեսակ, որը պատկանում է շպիցանմանների դասին։ Ուղեկցող շուն է։ Ցեղատեսակը հայտնաբերվել է Գերմանիայում 1960-70 ական թվականներին։ Հաստատված է Միջազգային կինոլոգիական միության կողմից (ՄԿՄ)։

Եվրազիեր
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Գերմանիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Բնութագիր խմբագրել

Եվրազիերը միջին չափի, ամրակազմ, ուժեղ, չափավոր բարձր ոտքերով շուն է։

Դունչը չափազանց կոպիտ կամ չափազանց սրված չէ։ Աչքերը միջին չափի են, միշտ մուգ։ Քիթը և շրթունքները նույնպես պետք է մուգ գույնի լինեն։ Ծամում է ուղիղ կամ մկրատաձև։ Ականջները միջին չափի են, եռանկյունաձև։

Մազածածկույթը միջին երկարության է, դնչինը և ականջներինը ավելի կարճ է, քան ամբողջ մարմնինը, իսկ պոչինը և ոտքերինը ավելի երկար է։ Ունի խիտ մազածածկույթ։ Գունավորումը միատոն է` սև, կարմիր, մուգ մոխրագույն և բաց երանգներով։ Չեն հանդիպում մաքուր սպիտակ, դեղնավուն ինչպես նաև սպիտակ բծերով տեսակներ։ Արուների վզի բարձրությունը հասնում է 52- 60 սմ, իսկ էգերինը` 48- 56 սմ։

Բնավորություն և վարքագիծ խմբագրել

Եվրազիերրը հոգեբանորեն հավասարակշռված, ակտիվ, հեշտությամբ վարժեցվող շուն է։ Այս շունը ուղեկցող է, շատ կապված է իր տիրոջ և նրա ընտանիքի հետ և շատ զգույշ է օտարների հանդեպ։ Չնայած նրան, որ շունն ունի զգուշավորություն, նա զրկված է մարդու հանդեպ ագրեսիայից, այդ պատճառով չի կարող օգտագործվել որպես հսկող։ Եվրազիերը հարմար է այնպիսի սպորտաձևերի համար, ինչպիսիք են աջիլիտին (անգլ.՝ agility), հնազանդության վարժանքը և այլն։ Լեզու է գտնում մյուս կենդանիների հետ։ Կարող է հարմարվել ինչպես բնակարանային պայմաններին (ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ կանոնավոր երկար զբոսանքների պայմանով), այնպես էլ գյուղական։ Ներսում պահում է իրեն հանգիստ և անձայն։

Պատմություն խմբագրել

1949 թվականին հայտնի ավստրիացի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կոնրադ Լորենցը իր «Սողոմոն արքայի մատանին» գրքում գրում է երկու տեսակի տնային շների մասին։ Առաջին տեսակը մեկ տիրոջը հավատարիմ և օտարների նկատմամբ կասկածամիտ շներն են, երկրորդը՝ բոլորի նկատմամբ բարեսիրտ և հեշտությամբ վարժեցվող շներն են։ Առաջիններին դժվար է վարժեցնել, իսկ երկրորդները հեշտությամբ վստահում են օտարներին։ Լորենցը պատմում է այն մասին, թե ինչպես իրեն պատկանող գերմանական հովվաշան և չաու-չաուի պատահական խաչասերման արդյունքում ծնվեցին շնիկներ, որոնք համատեղում էին երկու տեսակի լավագույն հատկանիշները։ Այս շների բնութագիրը մանրամասն նկարագրվում է նրա «Մարդը գտնում է ընկերոջը» («Մարդը հանդիպում է շանը», 1954)։

 
Եվրազիերի ձագ

Այս աշխատանքները հետաքրքրեցին Յուլիոս Ուիպֆիլին։ Հետպատերազմյան տարիներին նրա տանը հայտնվեց շպիցանման շուն, որն օժտված էր բացառիկ խելքով և հավատարմությամբ։ Հետագայում Ուիպֆիլը այդպես էլ չկարողացավ նրան փոխարինող գտնել, և նրա կինը նրան նոր գաղափար տվեց՝ բազմացնել սեփական շների նոր ցեղատեսակ։

Յուլիոս Ուիեպֆելը սկսեց նոր ցեղատեսակի ստեղծումը Շառլոտա Բալդամուսի հետ, որը բացեց բուծարան՝ «Յեգերսխոֆ»։ Յուլիոս Ուիպֆելը իր առջև նպատակ դրեց բուծել հյուսիսային ցեղատեսակի շուն՝ կարմիր, գրավիչ գույնով և հիանալի հատկություններով, լավ հարմարեցված տնային պայմանների կյանքին։

Հիմքում վերցրին կարմիր և սև չաու-չաուին և վոլֆշպիցին։

1970-ական թվականների սկզբներին նոր ցեղատեսակով հհետաքրքրվեց Վերներ Շմիդտը։ Նա բուծարանից իր համար գտավ շնիկ և անցավ ցեղատեսակի բուծմանը։ Այդ ընթացքում Շմիդտը գրում էր դոկտորական ատենախոսություն Կոնրադ Լորենցի մոտ, ով շատ նմանություններ գտավ եվրազիերի և իր գրքում նկարագրած շան միջև։ Ինչպես նաև նա ձեռք բերեց շնիկ Շառլոտա Բալդամուսից և արդյունքում նա գրեց, որ չի հանդիպել սրանից ավելի հավատարիմ շան։

1970-ական թվականներին ստացված եվրազիերներին ներարկվեց սամոյեդ շների արյունը։ 1980-ական թվականներին ցեղատեսակը ստացավ իր անվանումը, Գերմանիայում բացվեց առաջին ակումբը։ Ցեղատեսակը հաստատված է ՄԿՄ-ում։ Այսօր եվրազիերը հայտնի է Գերմանիա-յում և աստիճանաբար հայտնիություն է ձեռք բերում եվրոպական շատ երկրներում։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրազիեր» հոդվածին։