Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սավարենսկի

Եվգենի Ֆեոդորովիչ Սավարենսկի (ռուս.՝ Евгений Фёдорович Саваренский, հուլիսի 18, 1911(1911-07-18) կամ 1911[1], Տուլա, Ռուսական կայսրություն - հունվարի 22, 1980(1980-01-22) կամ 1980[1], Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական երկրաֆիզիկոս-սեյսմոլոգ, ՍՍՀՄ ԳԱ թղթ․ անդամ (1966Ֆ․ Պ․ Սավարենսկու որդին։

Եվգենի Սավարենսկի
Ծնվել էհուլիսի 18, 1911(1911-07-18) կամ 1911[1]
Տուլա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 22, 1980(1980-01-22) կամ 1980[1]
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաշարժագետ, երկրաֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետ
Գործունեության ոլորտԵրկրաֆիզիկա[1] և Երկրաշարժագիտություն[1]
Ալմա մատերՍերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան
ԿոչումՌուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Եղել է գիտական ղեկավարSergey Solovyov?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

1932 թ. ավարտել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտը, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (19501931-1933 թթ. աշխատել է ՍՍՀՄ հողժողկոմատի երկրաֆիզիկայի, 1934 թվականից՝ ՍՍՀՄ ԳԱ սեյսմոլոգիական, ապա ՍՍՀՄ ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստուտներում։ 1949 թվականից ղեկավարել է Սովետական Միության սեյսմիկ, կայանների ցանցը, 1956 թվականից ԳԱ նախագահությանը կից սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության միջգերատեսչական խորհրդի նախագահն է, 1970 թվականից՝ Եվրոպայի սեյսմոլոգիական հանձնաժողովի պրեզիդենտը, 1971 թվականից՝ երկրաշարժերի նախանշանների որոնման միջազգային հանձնաժողովի նախագահը։ Սավարենսկիի աշխատանքները վերաբերում են սեյսմիկ ալիքների մեկնաբանման և սեյսմոլոգիայի հարցերին։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 205