Եվգենի Յատչենկո

ռուս ֆուտբոլիստ

Եվգենի Իվանովիչ Յատչենկո (ռուս.՝ Евгений Иванович Ятченко, օգոստոսի 25, 1986(1986-08-25)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, եզրային պաշտպան, Ռուսաստանի սպորտի վարպետ[3]։

Եվգենի Յատչենկո
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 25, 1986(1986-08-25)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող և պաշտպան

Կարիերա խմբագրել

Մոսկվայի «Դինամոյի» ՕՌՄՊՄԴ-ի սան է։ 2006 թվականին երկու հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում՝ «Դինամոյի» հիմնական կազմում իր նորամուտը նշելով մարտի 5-ին՝ Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակչի «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում։ Հիմնականում խաղացել է երկրորդ կազմում։ 2007 թվականին հայտարարվել է, որ Եվգենին եղբոր՝ Դմիտրիի հետ միասին վարձավճարով տեղափոխվել է Նալչիկի «Սպարտակ»[4], սակայն 2007 թվականի համար «Սպարտակը» հայտագրել է միայն Դմիտրիին[5], իսկ Եվգենին հայտավորվել է Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Մետալուրգ-Կուզբաս» ակումբի կողմից։ 2009 թվականի մարտին նա պայմանագիր է կնքել «Ուրալի» հետ։ 2010 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Վոլգար-Գազպրոմ»[6]։ 2011/2012 մրցաշրջանում Յատչենկոն վերադարձել է «Ուրալ», որի կազմում իր առաջին գոլը խփել է 2011 թվականի հունիսի 7-ին «Սիբիրի» դեմ խաղում, որն ի վերջո դարձել է հաղթական[7]։ 2011 թվականի դեկտեմբերի 19-ին պայմանագիր է կնքել «Շիննիկի» հետ[8]։ 2018 թվականին տեղափոխվել է «Մորդովիա», իսկ 2021 թվականին՝ «Ալաշկերտ»։

Անձնական կյանք խմբագրել

Ֆուտբոլիստ Դմիտրի Յատչենկոյի երկվորյակ եղբայրն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Приказ «О присвоении спортивного звания „Мастер спорта России“» от 30 августа 2019 г. № 119 нг(չաշխատող հղում)
  4. Независимая спортивная газета. 2007 год. № 01. Новости российского трансферного рынка
  5. «Заявка-2007 ПФК «Спартак-Нальчик» на официальном сайте РФПЛ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 23-ին.
  6. «Спорт-Экспресс»
  7. «Протокол матча «Урал» 3 : 2 «Сибирь»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  8. В «Шиннике» — новый футболист

Արտաքին հղումներ խմբագրել