Եվգենի Գևորգյան

հայ կոմպոզիտոր, դաշնակահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Եվգենի Դմիտրիի Գևորգյան (հունիսի 2, 1936(1936-06-02)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - 2016, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայազգի խորհրդային դաշնակահար և կոմպոզիտոր։ Համարվում է ԽՍՀՄ-ում` ֆրի ջազի առաջին կատարողը[2]։

Եվգենի Գևորգյան
Ծնվել էհունիսի 2, 1936(1936-06-02)[1]
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,  ԱՄՆ և  Հայաստան
Մահացել է2016
Մասաչուսեթս, ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրBorets factory?
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1962)

Կենսագրություն խմբագրել

Եվգենի Գևորգյանի մանկությունն անցել է Իրանում։ 1962 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (ներկայիս` Նիկոլայ Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան)։ Զբաղեցրել է Մոսկվայի «Բորեց» կոմպրեսորների գործարանի գլխավոր ճարտարագետի պաշտոնը։ Երաժշտական կրթությունն ստացել է տան պայմաններում։

1957-1960 թվականներին ելույթներ է ունեցել սիրողական պարային նվագախմբերում (այսպես կոչված դիքսիլենդներում)։ Կազմակերպել է համույթներ և նվագախմբեր, որոնցից առավել հայտնին իր եղբոր` Անդրեյ Գևորգյանի (կոնտրաբաս) և Յուրի Նիժնիչենկոյի (հարվածային) հետ կազմած եռյակն էր։ Ելույթներ է ունեցել Մոսկվայի և Տալլինի ջազի փառատոներում։ Վերջին ելույթները տեղի են ունեցել 1977 և 1988 թվականներին` Ռուսաստանի տարբեր քաղաքներում։

1960-ական թվականներին ստեղծել է ջազային կոմպոզիցիաներ («Իգոր Սվյատոսլավովիչ», «Չաբան», «Մարդը և ծովը», «Հորիզոնում դու ինձ հեծյալ ես թվում», «Ջազի երեք գույները»)։ 1967 թվականից երաժշտություն է գրել կինոնկարների համար։

Եվգենի Գևորգյանը համագործակցել է Վլադիմիր Վիսոցկու հետ, նրա` «Ալիսան հրաշքների աշխարհում» երաժշտական հեքիաթի երաժշտությունը ստեղծելու և վերադաշնակելու գործում։

1990-ական թվականների կեսերից Եվգենի Գևորգյանը բնակվում էր ԱՄՆ-ում։ Մահացել է 2016 թվականի նոյեմբերի 3-ին։

Ֆիլմագրություն խմբագրել

Եվգենի Գևորգյանի ստեղծած երաժշտությունը հնչում է հետևյալ ֆիլմերում.

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1970 Իսկ մարդը շեփոր է նվագում А человек играет на трубе
1972 Գոտեմարտ Схватка
1972 Յուլկան Юлька
1972 Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները Жизнь и удивительные приключения Робинзона Крузо
1973 Կյանքի ամեն մի օրը Каждый день жизни
1974 Երկնագույն պարեկ Голубой патруль
1974 Ուղերթ առաջին, ուղերթ վերջին Рейс первый, рейс последний
1974 Մաքսանենգություն Контрабанда
1975 Տղան և որմզդեղնը Мальчик и лось
1976 Քաղաքն առավոտից մինչ կեսգիշեր Город с утра до полуночи
1976 Ուտկա գյուղը Деревня Утка
1977 «Նադեժդա»-ի քամին Ветер «Надежды»
1977 Յամբույի չար ոգին Злой дух Ямбуя
1978 Իսկ մեզ մոտ կրկես է եկել А к нам цирк приехал
1978 Երբ ես հսկա կդառնամ Когда я стану великаном
1979 Հանդիպման վայրը փոխել չի կարելի Место встречи изменить нельзя
1979 20-րդ դարի ծովահենները Пираты XX века
1980 Մայրս ինձ երջանիկ է ծնել Родила меня мать счастливым
1980 Արծաթե լճեր Серебряные озера
1982 Չեմ կարող ասել «Մնաս բարով» Не могу сказать «прощай»
1983 Գումարտակի հրամանատարները Комбаты
1983 Հանցակիցները Соучастники
1984 Առաջնորդը Лидер
1984 Խարույկ` սպիտակ գիշերով Костёр в белой ночи
1984 Առանց տապալման իրավունքի Без права на провал
1990 Արքայազն ուրվականը Принц-привидение
1990 Սև մոգություն, կամ տեսակցություն սատանայի հետ Чёрная магия, или Свидание с дьяволом
1991 Մահվան քարավանը Караван смерти
1991 Գրաքննություն հիշատակին` թույլ չեմ տալիս Цензуру к памяти не допускаю
1991 Առնետներ, կամ գիշերային մաֆիա Крысы, или Ночная мафия
1991 Մահ կուլիսների ետևում Смерть за кулисами
1992 Դժոխքի ոգիները Духи ада

Ծանոթագրություններ խմբագրել