Եվգենի Բաշինջաղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաշինջաղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եվգենի Արտեմի Բաշինջաղյան (նոյեմբերի 21, 1924[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - փետրվարի 12, 2021), հայ խորհրդային ինժեներ–մեխանիկ։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։
Եվգենի Բաշինջաղյան | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ[1] |
---|---|
Կրթություն՝ | Վրաստանի տեխնիկական համալսարան (1950)[1] |
Մասնագիտություն՝ | ճարտարագետ-մեխանիկ և պետական ծառայող |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | նոյեմբերի 21, 1924[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Վախճանի օր | փետրվարի 12, 2021 (96 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ |
1950 թվականին ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Որպես գլխավոր ինժեներ աշխատել է Յարոսլավլի շարժիչների գործարանում (1956-1965), ավտոմոբիլային արդյունաբերության նախարարության ավտոմոբիլային շարժիչների արտադրության գլխավոր վարչությունում (1965-1966), Տոլյատի քաղաքի Վոլգայի ավտոգործարանում (1966-1972)։ 1972 թվականից ԽՍՀՄ ավտոմոբիլային արդյունաբերության նախարարի տեղակալն է։
Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 211.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Բաշինջաղյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 292)։ |