Եվա Մարիսոլ Գուտովսկի (հայտնի է նաև որպես «MyLifeasEva»), յություբեր, դերասանուհի և դիջեյ, որին ավելի քան 11 միլիոն բաժանորդներ են հետևում ՅուԹյուբում[1][2][3][4]։ Նա ավարտել է Կալիֆոռնիա նահանգի Բրեայի Օլայնդա ավագ դպրոցը։ Գուտովսկին նաև հաճախել է Կալիֆոռնիայի պետական համալսարանը Ֆուլերթոնում[5]։ Variety-ն տեղադրել է նրան իր «Famechangers Digital Star Ranking» ցանկի 4-րդ հորիզոնականին[6]։ People ամսագիրն անվանել է Եվային ՅուԹյուբի ամենաարագ զարգավող աստղ[7]։ Նա նաև ներառվել է Billboard-ի «Սոցիալական մեդիայի աստղեր» ցանկում[8]։ 2016 թվականին նա հանդես է եկել ինքն իր դերը «Խուսափել գիշերվանից» (անգլ.՝ Escape the Night) հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում՝ որպես գլխավոր դերակատարարներից մեկը։ Ավելի ուշ նա վերադարձել է երկրորդ եթերաշրջանի պիլոտային սերիայում։ Գուտովսկին «Իմ կյանքը որպես Եվա․ Պայքարն իրական է» խորհուրդների գրքի հեղինակն է։ Նա նաև հանդես է եկել ՅուԹյուբ Ռեդի «Ես և տատիկս» վեբ սերիալում, որի պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 22-ին Գուտովսկու յություբյան ալիքում[9]։

Եվա Գուտովսկի
Անձնական տվյալներ
Ծնվել էԵվա Մարիսոլ Գուտովսկի
հուլիսի 29, 1994 (26 տարեկան)
Բրեա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
ԱշխատանքԴերասանուհի
Դիջեյ
Կայքhttp://Mylifeaseva.com Եվա Գուտովսկի պաշտոնական կայք
ՅուԹյուբյան տվյալներ
Ալիքի անունMyLifeAsEva
Գործունեության տարիներ2011-այժմ
Ժանր
  • Բյութի
  • Նորաձևություն
  • Կատակերգություն
  • Ապրելաոճ
Բաժանորդներ11,1 միլիոն (Մայիսի 1, 2020)
Դիտումներ1,2 միլիարդ (Մայիսի 1, 2020)
Բաժանորդների և դիտումների մասին վերաբերյալ տվյալները թարմացվել են Դեկտեմբերի 3, 2019.

2017 թվականի օգոստոսին MTV-ն հայտարարել է, որ Գուտովսկին միանալու է թարմացված «Total Request Live»-ին որպես թղթակցային դիրքի ռոտացիայի մաս՝ յություբերներ Գաբի Հանայի և Ջիջի Գորջոսի հետ միասին[10]։

2019 թվականին նա հայտնվել է PETA-յի գովազդում, բողոքելով ծովային պարկերի դեմ, որոնք կաթնասուններին և այլ կենդանիներին պահում են բաքերում[11]։

Անձնական կյանքԽմբագրել

Գուտովսկին վեգան է և ասում է, որ նա սիրում է իր սեփական պատրաստած ուտեստները, քանի որ «Ես գիտեմ, որ այն ամենն, ինչ ես օգտագործում եմ պատրաստելիս, առողջ է»[12]։

2016 թվականի սեպտեմբերին Գուտովսկին հանդես է եկել քամինգ աութով, իր թվիթթերյան կայքէջում հայտարարելով, որ բիսեքսուալ է։ Նա գրել է․ «12 տարեկանից ես պատրաստ եմ սիրահարվել մեկին, անկախ այն բանից, թե նա, ի վերջո, ինչ է դառնալու և ինչ է եղել մինչ այդ։ Տղա կամ աղջիկ»[13]։

2018 թվականի օգոստոսին Գուտովսկին իր թվիթթերյան կայքէջում հայտարարել է, որ նրա մեքենան վթարի է ենթարկվել մի կնոջ կողմից, ով հաղորդագրություններ էր գրում և դրա հետ մեկտեղ մեքենա վարում։ Բարեբախտաբար, Եվան մեքենայում չի եղել, բայց տիկինը հիվանդանոց է ուղարկվել, իսկ մեքենան վերանորոգվել է 3 ամիս անց։

ՖիլմագրությունԽմբագրել

Գուտովսկիի ֆիլմագրություն
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2015 Ինչպես վերապրել ավագ դպորոցը How to Survive High School Եվա Գլխավոր դեր (6 սերիաներ)
2016 Խուսափել գիշերվանից Escape the Night Լրագրող Գլխավոր դեր (10 սերիաներ)
2016 Բիզաարդվարկ Bizaardvark Ինքն իր դերում Սերիա․ «Control (Plus) Alt (Plus) Escape!»
2017 Ես և տատիկս Me and My Grandma Ջեյնի Սկալեքի Գլխավոր դեր (6 սերիաներ)
2018 Ամբողջ գիշեր All Night Լիսի Գլխավոր դեր (10 սերիաներ)
2019 Ինչպես վերապրել հարաբերությունների խզումը How to Survive a Break-Up Եվա Գլխավոր դեր (6 սերիաներ)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Dewey Caitlin (հոկտեմբերի 20, 2015)։ «The new YouTube stars that America might not be ready for»։ Վերցված է հուլիսի 7, 2016 – via washingtonpost.com 
  2. «YouTube Superstar Eva Gutowski Shares Her Journey from Hardship to Happiness»։ Վերցված է հուլիսի 7, 2016 
  3. «YouTube Star Eva Gutowski Shares Her Travel Secrets»։ ապրիլի 27, 2016։ Վերցված է հուլիսի 7, 2016 
  4. Shields Mike (մայիսի 19, 2016)։ «Is the Audience for 'Pretty Little Liars' Comparable to Fullscreen's Web Series?»։ Վերցված է հուլիսի 7, 2016 – via Wall Street Journal 
  5. «YouTube Superstar Eva Gutowski Shares Her Journey from Hardship to Happiness»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2019-06-14 
  6. Staff Variety (հուլիսի 22, 2015)։ «MyLifeAsEva: No. 4 in #Famechangers Digital Star Ranking»։ Վերցված է հուլիսի 7, 2016 
  7. «How YouTube's Fastest-Growing Star Bucked Gender Trends and Found Success»։ Վերցված է հուլիսի 7, 2016 
  8. Heather Saul։ «Eva Gutowski: YouTube star comes out as bisexual»։ The Independent։ Վերցված է սեպտեմբերի 10, 2016 
  9. Me and My Grandma, http://www.imdb.com/title/tt6076162/, վերցված է 2019-06-14 
  10. Petski Denise (օգոստոսի 23, 2017)։ «'TRL': Eva Gutowski, Gabbie Hanna & Gigi Gorgeous Tapped As Social Media Correspondents For MTV Show» 
  11. "Go Behind the Scenes for MyLifeAsEva's Underwater PETA Shoot," WisconsinGazette.com, 29 August 2019.
  12. Nicole Pajer, "YouTube's Eva Gutowski Spills Her Self-Care Routine: 'It Doesn't Have to Mean Face Masks and Baths'," Parade 5 July 2019.
  13. Saul heather (սեպտեմբերի 6, 2016)։ < «'TRL':Eva Gutowski: YouTube star comes out as bisexual»