Բացել գլխավոր ցանկը

ԿենսագրությունԽմբագրել

Իր ծննդավայրի կամ ազգության մասին ոչ մի հստակ տեղեկություն չկա։ Ըստ մի վարկածի նա Անտիոքի հույն է, իսկ ըստ մյուս վարկածի նա ծնվել է Պաղեստինում։ Հավանաբար ծնվել է 44 թ-ին։ Հաջորդել է Կղեմես I-ին[3], որը մահացել է մ.թ. I հարյուրամյակի վերջում: «… Կղեմեսին հաջորդում է Եվարիստոսը», գրում է սուրբ Հիրենեոսը, իսկ Եվարիստոսը ավելացնում է, որ նրա պոնտիֆիկատը շարունակվեց 8 տարի, վերագրելով իր վերելքը Հռոմեական Աթոռին՝ կայսր Տրայանոսի կառավարության ժամանակ, սակայն համաձայն ներկայիս ընդունված ժամանակագրության, նրա պոնտիֆիկատի սկիզբը համընկնում է կայսր Ներվայի կառավարման հետ (96-98 թթ.)։

Liber Pontificalis տեղեկացնում է, որ Եվարիստոսը ծագումով հույն էր, և նա առաջինն է բաժանել է Հռոմը ծխական համայնքների: Սուրբ պապի հիշատակը հռոմեական օրացույցի համաձայն նշվում է հոկտեմբերի 26-ին: Իրականում համեմատաբար հավաստի տեղեկությունները Հռոմի պապաերի մասին (մինչև V դար՝ եպիսկոպոսներ) առկա են միայն III դարում, այն էլ՝ խնդիրներով: Համարվում է, որ Եվարիստոսը մահացել է տանջամահ լինելով, բայց այս փաստը չի ապացուցվել:

Նրան հաջորդել է Ալեքսանդր I[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել