Ես ռոբոտ չեմ (սերիալ)

Հարավկորեական հեռուստասերիալ

Ես ռոբոտ չեմ[2] (կորեերեն՝ 로봇이 아니야||Robosi Aniya), հարավկորեական հեռուստասերիալ, Յու Սընգ Հոյի, Չե Սու Բինի և Օմ Կի Ջոնի մասնակցությամբ։ Սցենարի հեղինակը Կիմ Սան Մինն է, ռեժիսորը՝ Յունգ Դե Յուն։ Այն հեռարձակվել է MBC հեռուստատեսային ցանցով՝ 2017 թվականի դեկտեմբերի 6-ից 2018 թվականի հունվարի 25-ը չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 21:55 (KST) 32 դրվագներով[3][4][5]։

Ես ռոբոտ չեմ
Изображение логотипа
Ժանրռոմանտիկ կատակերգություն, կինոկատակերգություն[1], ռոմանտիկ ֆիլմ[1] և ֆանտաստիկ ֆիլմ[1]
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորՋունգ Դե Յուն
Գլխավոր
դերերում
Յու Սին Հո, Chae Soo-bin?, Օմ Գի Ջուն, Պակ Սե Վան, Song Jae-ryong?, Lee Min-ji?, Kang Ki-young?, Seo Dong-won?, Օմ Հյո Սոպ, Hwang Seung-eon?, Kim Ha-gyun?, Kim Min-kyu?, Son Byong-ho?, Լի Բյոնգ Ջուն, Lee Hae-yeong?, Yoon So-mi? և Lee Han-seo?
Սերիաների քանակ16
Էկրաններին էդեկտեմբերի 6, 2017-ից հունվարի 25, 2018
ՀեռուստաալիքMBC
ԴիստրիբյուտորMBC և Նեթֆլիքս
ՆախորդԼողացող հոսպիտալ
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Կիմ Մին Գյուն (Յու Սընգ Հո) ապրում է հարուստ ու շռայլ, բայց մեկուսացված կյանքով, այլ մարդկանց նկատմամբ լուրջ ալերգիայի պատճառով։ Որևէ մեկին դիպչելիս նրա մոտ զարգանում է արտակարգ ցան, որը արագորեն տարածվում է ամբողջ մարմնի վրա, և առաջանում են շնչառական դժվարություններ։ Մին Գյուն իր ունեցվածքը ժառանգություն է ստացել իր հորից, ով հսկայական KM ֆինանսական ընկերության տնօրենն էր, ու զոհվել է ավտովթարի հետևանքով՝ Մին Գյուի մոր հետ միասին, 15 տարի առաջ։ Չո Ջի Ան (Չե Սու Բին) աղջիկ է, ով փորձում է ստեղծել իր սեփական բիզնեսը, բայց հաճախ ձախողվում է։ Նրա նախկին ընկերը՝ Հոն Բեկ Կյունը (Օմ Կի Ջուն), Ջիայի հետ բաժանվելուց հետո, իր "Սանտա Մարիա" թիմի հետ միասին ստեղծել է ռոբոտ՝ Aji-3 անունով, Ջիայի տեսքով, ում դժվար է տարբերել իրական մարդուց։ "Սանտա Մարիա" թիմի և KM ֆինանսական ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ռոբոտը վաճառքից առաջ պետք է փորձարկվի ընկերության այժմյան տնօրենի՝ Մին Գյուի կողմից։ Սակայն պատահարի արդյունքում անսարքություն է առաջանում ռոբոտի մարտկոցում, և Ջիան Հոն Բեկ Կյունի առաջարկով համաձայնում է գումարի դիմաց մի քանի օրով ռոբոտ ձևանալ, մինչ ռոբոտը վերանորոգվի։

Դերերում խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

Երկրի խոշորագույն՝ KM ֆինանսական ընկերության բաժնետերն է, 159 IQ-ով, տառապում է մարդկանց նկատմամբ ալերգիայով, որի պատճառով չի կարողանում շփման մեջ մտնել մարդկանց հետ։ Ինչպես նշված է պայմանագրի մեջ նա հանդիսանում է Aji 3 ռոբոտի տերը, որը ուղարկել էին նրան փորձարկելու համար։

  • Չե Սու Բին- Չո Ջի Ա (28 տարեկան) / Aji 3

Երիտասարդ գործարար, ով տիրապետում է բարձր հուզական ինտելեկտի և մեխանիկայի ասպարեզում բարձր գիտելիքների, շնորհիվ իր հոր։ Նա հավաքագրվել է Սանտա Մարիա ռոբոտային թիմի կողմից, որպեսզի Aji 3 ձևանա։ Նրա IQ-ն 94 է։

Aji 3: Աշխարհում առաջադեմ մարդկային ռոբոտն է

  • Օմ Կի Ջո- Հոնգ Բեկ Կյուն (34 տարեկան)

Չո Ջիայի նախկին ընկերը, ով հանդիսանում է պրոֆեսոր ռոբոտաշինության ասպարեզում և Aji 3 ռոբոտի ստեղծող։ Նա ստեղծել է Aji 3-ին հիմք ընդունելով իր նախկին ընկերուհուն։

Արտադրություն խմբագրել

  • Ի սկզբանե գլխավոր դերերը առաջարկել էին Դոնգ Հային և Պան Մինային, սակայն նրանք հրաժարվել են[6][7]։
  • Սցենարի առաջին ընթերցումը կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 27-ին MBC կայանում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.imdb.com/title/tt7521778/
  2. «I'm Not a Robot». MBC Global Media. MBC&iMBC. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  3. Hong, You-kyoung. «Yoo Seung-ho joins cast of 'I'm Not a Robot'». Joins. Korea JoongAng Daily. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. Kim, Mi-hwa. «유승호X채수빈X엄기준, '로봇이 아니야' 출연 확정(공식)». Naver (կորեերեն). Star News. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «'로봇이 아니야' 김하균-손병호-이병준-엄효섭, 베테랑 라인업(공식)». Naver (կորեերեն). Sedaily. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. Baek, Ji-eun. «[공식] 동하 측 "MBC와 합의 하에 '로봇이아니야' 출연고사"». Naver (կորեերեն). Sports Chosun. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. Kim, Ji-hyeon. «[단독] 걸스데이 민아, MBC '로봇이 아니야' 출연불발». Naver (կորեերեն). TV Report. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. Park, Jin-young. «[Oh!쎈 컷] '로봇이 아니야' 유승호X채수빈, 열정 가득 첫 대본리딩». Naver (կորեերեն). Osen. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ես ռոբոտ չեմ (սերիալ)» հոդվածին։