Ես մտածում եմ այս ամենին վերջ տալու մասին (ֆիլմ)

«Ես մտածում եմ այս ամենին վերջ տալու մասին» (անգլ.՝ I'm Thinking of Ending Things), ամերիկյան հոգեբանական սարսափ ֆիլմ, որի սցենարիստը և ռեժիսորը Չարլի Քաուֆմանն է։ Այն հիմնված է Իեն Ռիդի 2016 թվականին լույս տեսած նույնանուն վեպի վրա։

Ես մտածում եմ այս ամենին վերջ տալու մասին
անգլ.՝ I'm Thinking of Ending Things
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, դրամա և վեպի էկրանավորում
ՀիմքԵս մտածում եմ այս ամենին վերջ տալու մասին
Թվականսեպտեմբերի 4, 2020 և օգոստոսի 28, 2020[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉառլի Քաուֆման
Սցենարի հեղինակՉառլի Քաուֆման
ԴերակատարներՋեսի Փլեմոնս, Ջեսի Բաքլի, Թոնի Քոլլեթ և Դևիդ Թյուլիս
ՕպերատորԼուկաշ Ժալ
ԵրաժշտությունՋեյ Ուոդլի
ՄոնտաժՌոբերտ Ֆրեյզեն
ԿինոընկերությունLikely Story
Տևողություն134 րոպե[2]

Նեթֆլիքսը թողարկել է ֆիլմը 2020 թվականի սեպտեմբերի 4-ին։

Սյուժե խմբագրել

Տղամարդը հեռու ֆերմա է ուղևորվում ընկերուհուն իր ծնողների հետ ծանոթացնելու համար։ Ժամանելուն պես պարզվում է, որ նրա ծնողների տանը ինչ-որ տարօրինակ բան է կատարվում, և պոտենցիալ բարեկամներն իրենց շատ կասկածելի են պահում[3]։

Դերասանական կազմ խմբագրել

Արտադրություն խմբագրել

2018 թվականի հունվարի հայտարարվել է, որ Չարլի Քաուֆմանը Նեթֆլիքսի համար վեպի ադապտացիա է ստեղծել, որն ինքն էլ նկարահանելու է[4]։ Դեկտեմբերին Բրի Լարսոնը և Ջեսի Փլեմոնսն ընդգրկվել են ֆիլմի դերասանական անձնակազմում[5][6]։ 2019 թվականի մարտին Ջեսի Բաքլին, Թոնի Քոլլեթը և Դևիդ Թյուլիսը նույնպես միացել են դերասանական անձնակազմին և Բաքլին փոխարինել է Լարսոնին[7]։

Նկարահանման շրջանը սկսել է 2019 թվականի մարտի 13-ին Նյու Յորք նահանգի Ֆիշքիլ քաղաքում[8] և ավարտվել է նույն թվականի ապրիլի 29-ին[9]։ 2019 թվականի նոյեմբերի 7-ին դրությամբ ֆիլմը դեռ գտնվում էր հետարտադրության փուլում[9][10]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմը պրեմիերան կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Նեթֆլիքս հարթակում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. I'm Thinking of Ending Things (2020): Technical Specifications — 1990.
  3. «Я подумываю со всем этим покончить (2020) – трейлеры, даты премьер – КиноПоиск». www.kinopoisk.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Charlie Kaufman Adapting Novel by Canadian Author Iain Reid for Netflix». The National Post. 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  5. Brie Larson To Star In Charlie Kaufman's Netflix Movie 'I'm Thinking Of Ending Things'
  6. Jesse Plemons in Talks to Star in Charlie Kaufman's 'I'm Thinking of Ending Things' (EXCLUSIVE)
  7. Kroll, Justin (2019 թ․ մարտի 26). «Toni Collette, Jessie Buckley and David Thewlis Join Charlie Kaufman's Netflix Movie (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  8. Howland, Jack (2019 թ․ մարտի 21). «Charlie Kaufman movie for Netflix filming in Fishkill, Hudson Valley». Poughkeepsie Journal. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  9. 9,0 9,1 Robinson, Jacob (2019 թ․ նոյեմբերի 7). «Netflix Movie 'I'm Thinking of Ending Things': Release Date, Cast, Plot & More». Netflix. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. Lattanzio, Ryan (2019 թ․ նոյեմբերի 7). «Charlie Kaufman's Brain-Bending New Movie Made for a 'Delirious' Shoot, Says Jesse Plemons». IndieWire. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  11. «Police cars revolving lightNew Charlie Kaufman alert! I'M THINKING OF ENDING THINGS—an exploration of regret, longing & the fragility of the human spirit—comes to Netflix on 4 September. Inspired by Iain Reid's novel, Kaufman's latest stars Jessie Buckley, Jesse Plemons, Toni Collette & David Thewlis». Twitter. 2020 թ․ հուլիսի 1. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել