Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ

«Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» կամ «Ես գիտեմ միայն, որ ոչինչ չգիտեմ», (հին հունարեն՝ ἓν οἶδα ὅτι οὐδὲν οἶδα, լատին․՝ scio me nihil scire կամ լատին․՝ scio me nescire), հին հույն փիլիսոփա Սոկրատեսին վերագրվող հայտնի ասույթ[1]։ Սակայն Պլատոնի «Սոկրատեսի Պաշտպանականը» աշխատությունում այս ասույթը վերագրվում է Դեմոկրիտեսին[2]։ Որոշ աղբյուրներում այն հանդիպում է մի փոքր ձևափոխված տարբերակներով․ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, բայց ուրիշներն այդ էլ չգիտեն»։

Ստուգաբանություն խմբագրել

Ասույթի բնօրինակը հավանաբար լատիներեն է («ipse se nihil scire id unum sciat»[3]), որից էլ անցել է հին հունարենին։ Այն մեջբերվում է որպես «scio me nihil scire» կամ «scio me nescire»[4]։

Բացատրություն խմբագրել

Սոկրատեսն իր միտքը բացատրում է հետևյալ կերպ․ «Մարդիկ հաճախ կարծում են, որ իրենք ինչ-որ բան գիտեն, իսկ պարզվում է, որ ոչինչ չգիտեն։ Նրանք չգիտեն և չգիտեն այդ մասին, իսկ ես չգիտեմ, բայց գիտեմ այդ մասին։ Ստացվում է, որ իմանալով սեփական չիմացությունը՝ ես ավելին գիտեմ, քան մյուսները»։

Թվում է, որ ասույթի մեջ կա տրամաբանորեն հակադիր պնդումներ․ Եթե մարդը ոչինչ չգիտի, ապա նա չի կարող իմանալ նաև այն մասին, որ ոչինչ չգիտի և եթե գիտի, որ ոչինչ չգիտի, ապա նա արդեն ինչ-որ բան գիտի։ Ասույթը պատկերավոր ներկայացնելու համար պատկերացնենք, որ ողջ մեր իմացածը գնդակի ներքին ծավալն է, իսկ չիմացածը՝ գնդակի արտաքին մակերեսը։ Որքան մեծ է դառնում մեր իմացածն, այնքան մեծանում է գնդակի արտաքին մակերեսը և հետևաբար՝ չիմացածի մասին մեր իմացությունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Автор-составитель Вадим Серов. «Энциклопедический словарь крылатых слов и выражений». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
  2. Տես Սոկրատեսի պաշտպանականը (Պլատոն)
  3. "He himself thinks he knows one thing, that he knows nothing"; Cicero, Academica, Book I, section 1.
  4. A variant is found in von Kues, De visione Dei, XIII, 146 (Werke, Walter de Gruyter, 1967, p. 312): "...et hoc scio solum, quia scio me nescire sic... [I know alone, that (or because) I know, that I do not know]."
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ խմբագրել