Ինքնակոչի համախտանիշ[1] (անգլ.՝ Impostor (imposter) syndrome), հոգեբանական երևույթ, որի ժամանակ մարդը ունակ չէ իր ձեռքբերումները ինտերնալիզացնել։ Չնայած դրանց հիմնավոր լինելու փաստարկին, համախտանիշով տառապող մարդիկ, շարունակում են վստահ լինել, որ իրենք խաբեբա են և արժանի չեն այն հաջողությանը, որին հասել են։ Որպես օրենք, իրենց ձեռքբերումները նրանք բացատրում են հաջողությամբ, հարկավոր պահին՝ հարկավոր տեղում լինելով կամ նրանով, որ ուրիշներին համոզել են, որ իրենք ավելի խելոք և իրավասու են, քան կան իրականում։

Հարցի պատմությունը խմբագրել

«Ինքնակոչի համախտանիշ» եզրը առաջին անգամ օգտագործվել է 1978 թվականին Պաուլինա Քլենսի (անգլ. Pauline R. Clance) և Սյուզաննա Այմսի (անգլ. Suzanne A. Imes) հոդվածում, ըստ նրանց ուսումնասիրության շատ հաջողակ կանայք հակված էին մտածել, թե իրենք խելոք չեն և որ շրջապատը գերագնահատում է իրենց[2]։

Ինքնակոչի համախտանիշը հոգեկան խախտում չի համարվում և չկա DSM-IV-ում, բայց հոգեբանների ուսումնասիրության նյութ է եղել։ Պարզվել է, որ չնայած որոշ մարդիկ նախատրամադիր են ինքնակոչի համախտանիշին, դա բնավորության գիծ չէ, թեև երկար ժամանակ բնութագրվում էր որպես բնածին որակ։ 2000-ական թվականներից համախտանիշը ուսումնասիրվում է, որպես որոշակի իրադրության և գրգիռի պատասխան[3]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сеткова
  2. Clance Pauline R., Imes Suzanne A. (1978). «The impostor phenomenon in high achieving women: Dynamics and therapeutic intervention» (PDF). Psychotherapy: Theory, Research, and Practice. 15 (3): 241–247.
  3. McElwee Rory O'Brien, Yurak Tricia J. (2012 թ․ հոկտեմբերի 5). «The Phenomenology Of The Impostor Phenomenon». Individual Differences Research. Social Sciences Full Text. H.W. Wilson. 8 (3): 184–197.