Ես, Պիկասոն
«Ես, Պիկասոն» (իսպ.՝ Yo, Picasso), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի ինքնադիմանկարը՝ ստեղծված 1901 թվականին։ Յուղաներկով նկարված կտավ է։ Չափսը կազմում է 73,5 х 60,5 սմ։ Նկարը ներառվում է մասնավոր հավաքածուի մեջ։
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Պաբլո Պիկասո |
տարի | 1901 |
հավաքածու | անհայտ |
սեփականատեր | Stavros Niarchos? և Wendell Cherry? |
Ծանոթագրություններ |
Պատմություն և նկարագրությունԽմբագրել
1901 թվականի ամռանը 19-ամյա Պիկասոն տեղափոխվում է Փարիզ, որպեսզի Ֆ. Իտուրինոյի հետ բացի Լաֆֆիտ փողոցում գտնվող հեղինակավոր Ամբրուազ Վոլարի պատկերասրահում ցուցահանդես։ Պատրաստվելով ցուցահանդեսին՝ նա նկարել է 75 նկար՝ հուսալով հաստատվել ժամանակակից արվեստի աշխարհում[1]։ Հենց այստեղ էլ Պիկասոն ներկայացնում է իր «ես, Պիկասոն» ինքնադիմանկարը։ Սա 1901 թվականին նկարված 3 ինքնադիմանկերներից առաջինն է[2]։
Հետևելով դասական դպրոցի կոմպոզիցիոն ավանդույթներին՝ նկարիչն իրեն պատկերել է մոմի լույսի ներքո՝ պատկերի առջև նստած։ Նրա սպիտակ, հասարակ վերնաշապիկը և նարնջագույն շարֆը արդյունավետ հակադրվում են պայծառ կապտականաչ ֆոնի հետ։ Նկարչի թափանցող, դրամատիկ հայացքը ուղղված է հանդիսատեսին։ Նա նայում է ինքնավստահ վարպետի վճռական դեմքով՝ հավատալով, որ աշխարհը կճանաչի իրեն Պիկասո անունով։ Սա եղել է գեղանկարչության նոր ուղղության փնտրտուկների ժամանակ։ Դիմանկարում օգտագործված նորույթները, հաղորդում էին նրան հոգեբանական խորություն այն շրջանում, երբ նրա աշխատանքներում սկսեցին գերակշռել սառը երկնագույն երանգը։
1981 թվականին ամերիկացի կոլեկցիոներ և բարերար Ու. Չերրին 5 800 000 դոլարով Սոթբիս աճուրդից գնում է նկարը։ 1989 թվականի մայիսին նա կրկին նկարը աճուրդի է հանում, որտեղ նկարը 47 900 000 դոլարով վաճառում է հույն կոլեկցիոներ և մագնատ Ս. Նիարհոսին[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Антонина Валлантен. Пабло Пикассо»։ E-libra.su։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-16-ին։ Վերցված է 2019-12-16
- ↑ «Visual art review: Becoming Picasso: Paris 1901 - Portrait of the artist as quixotic genius and grieving friend»։ INDEPENDENT։ Վերցված է 2019-11-21
- ↑ «PABLO PICASSO - YO, PICASSO. SELF PORTRAIT 1901»։ ArtCash.com։ Վերցված է 2019-11-21