Եռակողմ ֆուտբոլ, ֆուտբոլի խաղի տեսակ է, որի ժամանակ նույն դաշտում միաժամանակ խաղում են երեք թիմ։ Խաղի նպատակն է գրավել հակառակորդի դարպասը, միաժամանակ աշխատելով անառիկ պահել սեփականը։

Եռակողմ ֆուտբոլի դաշտը։

Եռակողմ ֆուտբոլի դաշտը հավասարակողմ վեցանկյուն է, երեք դարպասներով, որոնք տեղադրված են յուրաքանչյուր հաջորդ կողմին[1]։ Խաղում են մեկ գնդակով։ Խաղի տևողությունը երեք խաղակես է՝ յուրաքանչյուրը 12 րոպե։ Հաղթում է այն թիմը, որն ամենաքիչ գնդակներն է բաց թողել։

Պատմություն խմբագրել

 
Եռակողմ ֆուտբոլի խաղ Ավստրիայում

Եռակողմ ֆուտբոլի գաղափարի հեղինակն է դանիացի աբստրակցիոնիստ-նկարիչ Այսգեր Յորնը։ Նա փորձում էր զարգացնել և հարստացնել իրադրության տեսությունը, և ֆուտբոլի այս տեսակը ստեղծվել է որպես տեսական նախագիծ։ Ըստ հեղինակի, խաղի առավելությունը փիլիսոփայական տեսակետից նրանում դրամատիզմի բացակայությունն է։ Կարծիք կա, որ եռակողմ ֆուտբոլը նպաստում է տարբեր խմբերի համատեղ աշխատանքին և շփմանը։

Եռակողմ ֆուտբոլի առաջին պաշտոնական խաղը կայացել է 1993 թվականին Գլազգոյում։ Այն կազմակերպել էր Լոնդոնի հոգեբանա-աշխարհագրական ասոցիացիան[2]։ Խաղին մասնակցել է սկանդալային գրող Ստյուարտ Հոումը։

Խաղի տարածումը խմբագրել

Խաղը ժողովրդականություն է ստացել Ավստրիայում, Անգլիայում, Լեհաստանում, Սերբիայում, Շոտլանդիայում, Բելառուսում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Правила игры в Трёхсторонний футбол» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  2. «It's a Game of Three Halves» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին. Ուայթչեփըլ պատկերասրահի բուկլետը (անգլ.)