Գլեդիս Կոնստանս Կուպեր (անգլ.՝ Gladys Constance Cooper,դեկտեմբերի 18, 1888(1888-12-18)[1][2][3][…], Hither Green, London Borough of Lewisham, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 17, 1971(1971-11-17)[1][2][3][…], Հենլի Թեմզայի վրա, Henley-on-Thames, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն ), բրիտանացի դերասանուհի, որը երեք անգամ արժանացել է «Օսկարի»:

Գլեդիս Կուպեր
Gladys-Cooper Ggbain.jpg
Ծնվել էդեկտեմբերի 18, 1888(1888-12-18)[1][2][3][…]
ԾննդավայրHither Green, London Borough of Lewisham, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էնոյեմբերի 17, 1971(1971-11-17)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրՀենլի Թեմզայի վրա, Henley-on-Thames, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի տնօրեն
Ամուսին(ներ)Sir Neville Pearson, 2nd Baronet?, Philip Merivale? և Herbert John Buckmaster?
Երեխա(ներ)John Rodney Buckmaster?
Պարգևներ և մրցանակներԲրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

ԿարիերաԽմբագրել

Գլեդիս Կուպերը ծնվել է 1888 թվականին դեկտեմբերի 18-ին Լոնդոնում, Չարլզ Ուիլյամ Ֆրեդերիկ Կուպերի և Մեյբլ Բարնետի երեք դուստրերից մեկն էր:

Թատերկան բեմում նրա դեբյուտը տեղի է ունեցել 1905 թվականին «Զանգերը հեքիաթային երկրում» մյուզիքլի շրջագայության ընթացքում: Հետագա տարիներին նա ակտիվորեն մասնակցել է անգլիական թատրոնների տարբեր բեմադրություններում, իսկ 1917 թվականին կինոյում առաջին դեբյուտը կատարել է «Տասնմեկերորդ պատվիրան» ֆիլմում: Պատանեկության տարիներին Գլեդիս Կուպերը նույնպես սիրված նորաձևության մոդել էր:

1940 թականների սկզբից դերասանուհին սկսել է իր կարիերան Հոլիվուդում, որտեղ հաճախ խաղում էին շքեղ արիստոկրատներ: Նմանատիպ դերում նա հայտնվել է այդպիսիսի ֆիլմերում, ինչպիսին են «Ռեբեկա» (վեպ) (1940 թվականին) և «Լեդի Համիլթոն» (1941 թվականին): Գլեդիս Կուպերը երեք անգամ առաջադրվել է ակադեմիայի մրցանակի՝ ֆիլմերում լավագույն աջակցող դերի համար «Առա՛ջ, ճանապարհորդ» (1942), «Բեռնադետի երգը» (1943) և «Իմ գեղեցիկ օրիորդ» (1964) ֆիլմերի համար:

1964-1965 թվականներին դերասանուհին «Rogues» հեռուստասերիալում խաղացել է Մարգարիտ Սենթ Քլերի դերը, որտեղ նրա հետ նկարահանվել է Դևիդ Նիվենի ու Շառլ Բուայեի հետ, որի դերակատարման համար առաջադրվել է 1965 թվականին «Էմմի» մրցանակաբաշխության։ Հեռուստատեսությամբ նա դերեր է ունեցել նաև «Թատրոն 90», «Մթնշաղի գոտի» և «Բեն Քեյսի» հեռուստասերիալներում:

1968 թվականին, գրեթե 80 տարեկան հասակում, Գլեդիս Կուպերին շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան։

Անձնական կյանքԽմբագրել

Դերասանուհին երեք անգամ ամուսնացել է: Նրա առաջին ամուսինը, որի հետ ամուսնացել է 1908 թվականին, կապիտան Հերբերտ Բուքմաստերն էր, որից ունեցել է երկու երեխաներ՝ Ջոնա և Ջոն: Ջոնան 1939 թվականին ամուսնացել է բրիտանացի հայտնի դերասան Ռոբերտ Մորլիի հետ:

1927-1936 թվականներին Կուպերը ամուսնացած էր սըր Նևիլ Փիրսի հետ, ումից նա դուստր է ծնել: 1937 թվականին նա ամուսնացել է անգլիացի դերասան Ֆիլիպ Մերիվալի հետ: Կուպերը երկար ժամանակ ապրում էր Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում, որպես մշտական օտարերկրյա բնակիչ, իր երրորդ ամուսնու հետ մինչև 1946 թվականին սրտի կաթվածից իր մահը:

Առաջացած տարիքում Գլեդիս Կուպերը վերադարձել է Մեծ Բրիտանիա, որտեղ մահացել է թոքաբորբից՝ 1971 թվականի նոյեմբերի 17-ին, Օքսֆորդշիր կոմսության Հենլի-Օն-Թեմզ քաղաքում:

Ֆիլմերի ընտրանիԽմբագրել

  • 1964 — Իմ հիանալի տիկին – Տիկին Հիգինս
  •  1963 — Ադրիան Մեսսենջերի ցուցակը –Տիկին Կարուժեան
  • 1958 — Առանձին սեղաններ - Տիկին Ռիլթոն Բել
  • 1949 — Մադամ Բովարի - տիկին Դուպուի
  • 1949 — Գաղտնի պարտեզ– տիկին Մադլոք
  • 1948 – Ծովահեն - Մորաքույր Ինեզ
  • 1947 – Եպիսկոպոսի կինը –տիկին Հեմիլթոն
  • 1945 –Որոշման հովիտ - Կլարիսա Սքոթ
  • 1943 – Բեռնադետի երգ - Մերի Թերեզայի քույրը
  • 1943 – Հավերժություն և մի օր –տիկին Բերինջեր
  • 1942 – Առաջ, ճանապարհորդ - տիկին Հենրի Վինդլ Վալե
  • 1941 – Լեդի Համիլթոն - Լեդի Ֆրանսիս Նելսոն
  • 1940 –Ռեբեկա - Բեատրիս Լեյսի

ԾանոթագրություններԽմբագրել