Մարիա Ենոքյան

պարուհի
(Վերահղված է Ենոքյան Մարիաից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենոքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարիա Ռոմենի Ենոքյան (Մաշա Ենոքյան, նոյեմբերի 27, 1997(1997-11-27), Երևան, Հայաստան), հայ պարուհի, դերասանուհի, հաղորդավարուհի։

Մարիա Ենոքյան
Ծնվել էնոյեմբերի 27, 1997(1997-11-27) (26 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունպարուհի և դերասանուհի
ԱշխատավայրՇանթ հեռուստաընկերություն

Կենսագրություն խմբագրել

Մարիա Ենոքյանը ծնվել է Երևանում, 1997 թվականի նոյեմբերի 27-ին։ Չորս տարեկանից հաճախել է «Մարինա» նորաձևության կենտրոն, մասնակցել է մանկական նորաձևության ցուցադրումների, գեղեցկության մրցույթների, արժանացել է գլխավոր մրցանակների։

Չորս տարեկան հասակից հաճախել է «Մարինա» նորաձևության կենտրոն, մասնակցել է բազմաթիվ մանկական նորաձևության ցուցադրումների, գեղեցկության մրցույթների, արժանացել է գլխավոր մրցանակների։ Նույն ժամանակաընթացքում հրավիրվել է «Պրոմեթևս» հեռուստաընկերություն, որտեղ «Այստեղ, այնտեղ և այլուր» մանկական հաղորդաշարում վարել է «Օգտակար խորհուրդներ մայրիկներին» էջը, որից հետո «Բարի լույս, Հայաստան» ծրագրում վարել է մանկական լուրերի էջը։

2002 թվականին Մարիա Ենոքյանը մասնակցել է «Միսս և միստր Հայաստան», «Հայաստանի թոփ մոդել» մանկական մրցույթներին և արժանացել մրցանակների, ոսկե աստղի։

Մի քանի տարի անց Մարիա Ենոքյանը «ATV» հեռուստաընկերությամբ վարել է «Տանը մենակ» հաղորդումը։ Յոթ տարեկանից պարել է մանկական ֆիլհարմոնիայի «Ստայլ» համույթում, ելույթ է ունեցել սպորտային պարերի մրցույթներին, արժանացել է առաջին մրցանակների։

2007 թվականին Հայաստանում անցկացվող Իսպանիայի պարերի մրցույթին և Հայաստանի առաջին պարային օլիմպիադային արժանացել է առաջին մրցանակներին։

2009 թվականին որպես պարող իր մասնակցությունն է ունեցել «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդ» նախագծին և որպես մրցանակ արժանացել ԱՄՆ «Դիսնեյ Լենդ» ուղևորության մրցանակին։

2010 թվականին Կիև քաղաքում որպես պարող մասնակցել է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին։ 2011 թվականին Մարիա Ենոքյանը Առաջին ազգային մանկական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն մանկական հաղորդավար» մրցանակի[1]։

2011-2012 թվականներին մասնակցել է Մանկական Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի նախընտրական փուլին։ 2013 թվականին մենահամերգներ է ունեցել Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում[2]։

2015 թվականին ավարտել է Երևանի Շավարշ Սիմոնյանի անվան թիվ 112 ավագ դպրոցը։

2015 թվականից Մարիա Ենոքյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում։

Անձնական կյանք խմբագրել

Մաշա Ենոքյանն ամwuսնացել է 2023 թվականի օգոստոսի 10-ին, երաժիշտ, պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանի հետ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մարիա Ենոքյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  2. «ՄԱՐԻԱ ԵՆՈՔՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  3. Մաշա Ենոքյանի ու Արշավիր Գրիգորյանի հարսանիքի հետաքրքիր մանրամասներն ու պարուհու հուզմունքի պատճառը

Արտաքին հղումներ խմբագրել