Եղիշե Չարենցի դիմանկարը (Սարյան)

Մարտիրոս Սարյանի նկար

«Եղիշե Չարենցի դիմանկարը», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1923 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում[1]։ 1924 թվականին կտավը ցուցադրվել է Վենետիկյան 14-րդ միջազգային ցուցահանդեսում (բիենալե)[2]։

Եղիշե Չարենցի դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1923
բարձրություն46 սանտիմետր
լայնություն59 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էԵղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
հավաքածուԵղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
սեփականատերԵղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Սարյանը Եղիշե Չարենցի կտավը ստեղծել է գաղափարական շեշտադրմամբ։ Հետևի ֆոնի երկնագույն գլխաշորի վրա պատկերել է եգիպտական դիմակներից մեկը։ Սարյանի արխիվում գտնվել է այն մետաքսե ծաղկազարդ գլխաշորը, որի ֆոնի վրա արված է Չարենցի դիմանկարը։ Կտավի բնօրինակը իր տեղն է գտել Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մշտական (Երևան)|ցուցադրության մեջ[3]։

  Չարենցի հետ մենք սիրում էինք Եգիպտոսից իմ բերած Արևելքի այդ մասունքները»[4]։
- Մարտիրոս Սարյան
 

Սարյանը կտավի մասին խմբագրել

  Հաճախ, և Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ կնշանակեն դիմակները իմ գործերում։ Ճիշտն ասած, նման հարցերի չեմ սիրում պատասխանել։ Բայց գուցե պետք է այս առիթով մի երկու խոսք ասել։ Միայն մի պայմանով' կնշեմ առհասարակ դիմակի իմ «կոնցեպցիայի» մասին, Չարենցի հետ նկարված դիմակի կռահումը թողնելով դիտողին։ Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս։ Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը։ Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել։ Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ։ Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ։ Կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար։

Չարենցը լեգենդ էր։ Ի՞նչ գրես լեգենդի մասին։ Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն …
Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան։
Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ։ Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են։

Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմաններում, իր տանը։ Նկարել եմ արագ, երկու սեանսով՝ մի-մի ժամ[5]։
- Մարտիրոս Սարյան
 

Կտավը Ստալինյան բռնապետության տարիներին խմբագրել

Երբ Սարյանին պահանջում են ստեղծել Իոսիֆ Ստալինին փառաբանող պատկերը, նա պատասխանում է, որ դիմանկար ստեղծելու իր սկզբունքն է աչքի առջև բնորդին ունենալը։ 1937 թվականին պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած հայ առաջավոր պետական գործիչների և մտավորականների 12 դիմանկար, քանի որ դրանց բնորդները դատապարտված էին՝ որպես «ժողովրդի թշնամի»։ Այդ դիմանկարներից փրկվում է միայն «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը, որ թաքցրել էին թանգարանի աշխատակիցները։ Կտավը ոչնչացումից փրկել է գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանը, երբ աշխատել է գրականության թանգարանում։ Պարգևուհի Սիմոնյանի հետ նա կտավը թաքցրել է չերևացող մի անկյունում։ Ավելի ուշ, երբ հայտնի է դարձել այդ իրողությունը, զգացված ու հուզված Սարյանը փորձել է նրան նվիրել նկարը` որպես պարգև։ Բայց Նշան Մուրադյանը հրաժարվել է[6]։

Տվյալներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եղիշե Չարենցի դիմանկարը, 1923, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Երևան
  2. «Եղիշե Չարենցի կյանքի համառոտ տարեգրությունը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  3. Կաղապար:Cite newshttp://gatmuseum.am/
  4. М. Сарьян, Мысли о нем, «Коммунист», 28 сентября, 1957.
  5. Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
  6. «Մարդը, գրականագետը, իմաստասերը» գրքում ամփոփվել է Նշան Մուրադյանի կատարած աշխատանքը

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Վ. Մաթևոսյան «Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները»։