Նշան Մուրադյան
Նշան Հակոբի Մուրադյան (1908, մայիսի 1 - 1982, հուլիսի 27), հայ գրականագետ, քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1943 թվականից։
Նշան Մուրադյան Նշան Հակոբի Մուրադյան | |
---|---|
![]() (գրականագետ) | |
Ծնվել է | մայիսի 1, 1908 |
Ծննդավայր | գ. Մարգարա (Հայաստան) |
Մահացել է | հուլիսի 27, 1982 |
Մահվան վայր | Սևան (Հայաստան) |
Գերեզման | Երևան |
Ազգություն | հայ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գրականագետ |
Աշխատավայր | Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Հայֆիլմ և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Արմավիրի մարզի Մարգարա գյուղում։ 1926 թվականին ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան կենտրոնական ցուցադրական դպրոցը։ 1929-1932 թթ. որպես հայոց լեզվի ուսուցիչ աշխատել է Վարդենիսի և Գավառի շրջանի դպրոցներում։ 1933-1945 թթ. աշխատել է Երևանի գրական թանգարանում որպես գիտաշխատող, 1947-1953 թթ.՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում որպես գրական բաժնի վարիչ, ապա «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես խմբագիր։ 1944 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը։ 1965 թվականին «Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1967-1982 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Մասնակցել է Միքայել Նալբանդյանի երկերի լիակատար ժողովածուի (1940-1947) և Հովհաննես Հովհաննիսյանի երկերի լիակատար ժողովածուի (1964-1968) ակադեմիական հրատարակություններին։ 1976 թվականին «Աբովյանի պոետիկան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է Սևանում, թաղվել է Երևանում[1][2]։
Ն. Մուրադյանի երկերի մատենագրությունԽմբագրել
- Միքայել Նալբանդյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 148 էջ։
- Արմեն Արմենյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1959, 119 էջ։
- Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1964, 198 էջ։
- Հայ նոր գրականության պատմություն, հատոր 4 (հատորի «Հովհաննես Հովհաննիսյան» գլուխը գրել է Ն. Մուրադյանը), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1972, 776 էջ։
- Աբովյանի պոետիկան, Երևան, «Սովետական գրող», 1979, 396 էջ։
- Նալբանդյան, կյանքը և գործը, Երևան, «Գիտելիք», 1980, 40 էջ։
- Շեքսպիրի կյանքը, Երևան, «Սովետական գրող», 1986, 100 էջ։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 405
- ↑ «ՆՇԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ. մարդը, գրականագետը, իմաստասերը, Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, 411 էջ:»
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 95)։ |