Եղիշա Կուսի Անապատ, հայկական ճարտարապետության ուշ միջնադարյան հուշարձան Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մոտ, լեռան գագաթին։ Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներով, երկու սյուներով, կամարակապ թաղածածկ եկեղեցին 1675 թվականին կառուցել են ոմն Հոհան աբեղա և իր որդեգիր Փոքր տեր Հովաևը «ըստ անուան Սրբուհոյ կուսին Եղիսեի», Գաբրիել վարպետի ձեռքով։ Կամարները և անկյունաքարերը սրբատաշ բազալտից են, իսկ մնացած մասերը կոփածո քարերց։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Թուրքին հանձնվող սրբություններ». Live News. 2020 թ․ նոյեմբերի 11.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 506