Լևոն Եղիազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Եղիազարյան (1862, Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - 1927, Բրաշով, Ռումինիա), հայ խմբավար, բանահավաք։
Լևոն Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | 1862 Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1927 Բրաշով, Ռումինիա |
Մասնագիտություն | խմբավար և երաժիշտ |
Կենսագրություն
խմբագրելԼևոն Եղիազարյանը ծնվել է Շուշիում, 1862 թվականին։ Երկար տարիներ գործել է Փարիզում, որից հետո մեկնել է Հարավսլավիա։ 1925 թվականից հաստատվել է Ռումինիայում, եղել է երգչախմբերի ղեկավար, տեղի «Գացետա», «Տրանսիլվանիա» և այլ թերթերում տպագրել է հայ երաժշտության մասին հոդվածներ։
Լևոն Եղիազարյանը հավաքել է Արցախի և հայկական այլ գավառների մի շարք հայկական ժողովրդական, աշուղական երգեր, որոնցից մոտ 40-ը հրատարակել է «Ցավի ծաղիկը» ժողովածուում։ Նրա հավաքած բանահյուսության նմուշներից ռումին կոմպոզիտոր Ջ. Էնեսկուն և իտալացի կոմպոզիտոր Օ. Ռեսպիգին մշակել և բազմաձայնել են երգչախմբի համար։
Լևոն Եղիազարյանը մահացել է Ռումինիայի Բրաշով քաղաքում, 1927 թվականին։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |