Աշոտ Եղիազարյան

հայ դիվանագետ, քաղաքական գործիչ
(Վերահղված է Եղիազարյան Աշոտից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Երեմի Եղիազարյան (հունիսի 16, 1943(1943-06-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 2016(2016-12-26)[1], Երևան, Հայաստան), հայ դիվանագետ, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան։

Աշոտ Եղիազարյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1943(1943-06-16)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 26, 2016(2016-12-26)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Ծննդյան թիվն ու վայրը խմբագրել

  • Ծնվել է 1943 թ. հունիսի 16-ին Երևանում։

Կրթություն խմբագրել

  • 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
  • 1976 թ. ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան՝ ստանալով դիվանագետի, միջազգային հարաբերությունների պատմության մասնագետի որակավորում։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1965-1968 Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի ավագ խորհրդական
  • 1968-1973 Հայաստանի արտգործնախարարության երկրորդ քարտուղար, քաղաքական ինֆորմացիայի բաժնի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ
  • 1973-1976 ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ունկնդիր
  • 1976-1976 ԽՍՀՄ ԱԳՆ 2-րդ Աֆրիկյան բաժնի երկրորդ քարտուղար
  • 1976-1983 Անգոլայում ԽՍՀՄ դեսպանության երկրորդ, առաջին քարտուղար (խորհրդականի պաշտոնում)
  • 1983-1989 Տարբեր պատասխանատու պաշտոններ ՀԿԿ Կենտկոմում
  • 1989-1991 Հայաստանի արտգործնախարարի տեղակալ, առաջին տեղակալ, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար
  • 1991-1993 Միջազգային հարցերով ՀՀ վարչապետի օգնական
  • 1995-1996 ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ
  • 1996-1998 ՀՀ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության պետ
  • 1998-2007 Սան Պաուլոյում (Բրազիլիա) ՀՀ գլխավոր հյուպատոս
  • 2008-2010 ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության խորհրդական
  • 2010 թ. հունիսի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 2014 թ. հունվարի 25-ի ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։

Հասարակական գործունեությունը խմբագրել

  • 1996-1997 Հայաստան-Արգենտինա ընկերության փոխնախագահ
  • 2007-մ/օրս Եվրոպայի խորհրդի «Գրքի ճանապարհը» միջազգային մշակութային ծրագրի Կոորդինացիոն խորհրդի անդամ

Մասնակցությունը պաշտոնական պատվիրակություններին, միջազգային կոնֆերանսներին և բանակցություններին խմբագրել

  • 1986 Դյոր-Շոպրոն Հայաստանի կուսակցական պատվիրակության ղեկավար (Հունգարիա)
  • 1989 Սպիտակի երկրաշարժի առաջին տարելիցի առիթով ՀԿԿ Կենտկոմի ԱՄՆ պատվիրակության ղեկավար, Նյու Յորք, Վաշինգտոն, Բոստոն
  • 1989, 1990 ՄԱԿ-ի 44 և 45-րդ գլխավոր նստաշրջաններում ԽՍՀՄ պատվիրակության անդամ, Նյու Յորք
  • 1990 Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիր կոնֆերանսում Հայաստանից ԽՍՀՄ պատվիրակության անդամ, Անկարա
  • 1991 Խորհրդային Միության արտգործնախարարների խորհրդի անդամ, Մոսկվա
  • 1991 Եվրոպական երկրների արտգործնախարարների խորհրդակցության մասնակից, Բեռլին
  • 1991 Ռուսաստանի Դաշնություն, Լատվիա և Վրաստան ՀՀ նախագահական պատվիրակությունների անդամ
  • 2002 ՀՀ նախագահի Բրազիլիա կատարած այցի պատվիրակության անդամ, մ/ք Բրազիլիա, Սան Պաուլո
  • 2005 UNCTAD -ի 11-րդ կոնֆերանսում ՀՀ պատվիրակության ղեկավարի տեղակալ (Սան Պաուլո)

Հրապարակումներ խմբագրել

  • «ԽՍՀՄ արտաքին քաղաքականությունը փաստաթղթերում. 1973-1975 թթ.» շարքի համահեղինակ, Մոսկվա, 1976 թ., ռուսերեն
  • «Հայոց ցեղասպանության 90 տարին» Սան Պաուլո, 2005 թ., պորտուգալերեն

Պարգևներ խմբագրել

  • 1983 թ. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահի հրամանագրով «Արիության և անձնվեր աշխատանքի համար» պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով

2001 թ. և 2009 թ. «ՀՀ դիվանագիտության ասպարեզում երկարատև և անբասիր աշխատանքի համար», «Դիվանագիտությանը մատուցած ծառայությունների համար» ՀՀ ԱԳՆ հուշամեդալներովով և դիպլոմներով

Այլ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Բրազիլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Եղիազարյան

15 հունիսի 2010 թ. - 25 հունվարի 2014 թ.
Հաջորդող
Աշոտ Գալոյան