Եղեսպակ փայլուն

բույսերի տեսակ
Եղեսպակ փայլուն
Եղեսպակ փայլուն
Եղեսպակ փայլուն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Տրիբա Mentheae
Ցեղ Եղեսպակ (Salvia)
Տեսակ Եղեսպակ փայլուն (S. splendens)
Միջազգային անվանում
Salvia splendens

Եղեսպակ փայլուն, շրթնածաղիկների ընտանիքի բազմամյա բույս։ Մշակվում է որպես միամյա, քանի որ բաց գրունտի պայմաններում ձմռանը ցրտահարվում է։

Նկարագրություն խմբագրել

Բույսի բարձրությունը հասնում է 20-60 սմ-ի։ Ծաղիկները կրակարմիր են՝ հավաքված 14-20 սմ երկարությամբ ողկույզանման ծաղկաբույլերում։ Ջերմասեր է և լուսասեր։ Չի դիմանում ցրտերին[1]։ Լավ է աճում փուխր և սննդանյութերով հարուստ կրային հողերում։ Ծաղկում է ցանելուց 100-120 օր հետո և շարունակում է ծաղկել մինչև առաջին սառնամանիքները։ Սերմերը ցանում են ջերմոցներում փետրվար-մարտ ամիսներին։ Ծիլերը վերատնկում են տորֆահումուսային թաղարներում։

Օգտագործվում են ծաղկադեկորատիվ բոլոր տիպի ձևավորումներում։ Փայլուն եղեսպակի կտրած ծաղիկները պիտանի են ծաղկեփնջեր և ծաղկային կոմպոզիցիաներ ստեղծելու համար։

Տեսակներ խմբագրել

Հայտնի են փայլուն եղեսպակի մի քանի տեսակ.

  • Ֆեյերբոլ
  • Իոգանիս
  • Ֆեյեր
  • Գնոմ
  • Պիկալո
  • Ռակետա

Եղեսպակ փայլունը կիրառվում է բժշկության և խոհարարության մեջ։ Հայաստանում տարածված են եղեսպակի բազմաթիվ տեսակներ, որոնք լայն կիրառում են գտել ժողովրդական բժշկության մեջ։ Օգտագործվում են ողողումների համար, ուռուցքների, թարախապալարների բուժման նպատակով և որպես արնահոսությունը դադարեցնող միջոց[2]։

Որպես դեկորատիվ բույս աճեցվում է արևադարձային գոտիներում և ջերմոցներում։ Ավելի ցուրտ գոտիներում բույսը կարող են աճեցվել որպես միամյա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Декоративные садовые растения в ландшафтном дизайне. Шалфей
  2. Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեսպակ փայլուն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեսպակ փայլուն» հոդվածին։