Եղեգնուտի եղեգնաթռչնակ
Եղեգնուտի եղեգնաթռչնակ (լատին․՝ Acrocephalus scirpaceus), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։
Եղեգնուտի եղեգնաթռչնակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Acrocephalus scirpaceus (Hermann, 1804) |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 13 սմ է, թևերի բացվածքը՝ 17-21 սմ, կենդանի զանգվածը՝ 10-12 գ։ Ոտքերը մուգ գույնի են, մարմինը վերևից ձիթապտղագույն-դարչնագույնից մոխրագույն–դարչնագույն է, գոտկատեղը՝ դարչնագույն-շիկակարմիր երանգով, ներքևից՝ սպիտակ, կողքերը՝ բաց դարչնագույն-դեղին երանգով։ Հոնքը կարճ է, բաց գույնի։
Կենսակերպ
խմբագրելԹաքնված թռչուն է, սակայն արագաշարժ է, ճարպիկ և աղմկարար, տեսադաշտում հայտնվում է մի քանի վայրկյան։ Բնակվում է եղեգով ու ջրեղեգով պատված ճահճուտներում։ Սնվում է անողնաշարավորներով։
Բազմացում և զարգացում
խմբագրելԳարնանային վերադարձը՝ ապրիլի 1-ին տասնօրյակում։ Հարսանեկան զույգերը ձևավորում են ապրիլի ընթացքում և մայիսի սկզբին։ Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիսի 2-րդ կեսին։ Կառուցում են էգը և արուն։ Բույնը գավաթաձև է՝ տերևներից հյուսված։ Բնադրում է փարթամ բուսուտներում։ Ձվերը բներում հայտնվում են մայիսից հունիսի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ ավելի ուշ։
Դնում է 18 մմ տրամագծով, բաց կանաչ՝ կանաչավուն պտերով 3-5 ձու։ Ձագերը բնից հեռանում են և երիտասարդ ընտանեկան խմբեր կազմում հունիսի վերջից օգոստոսի սկիզբ։ Աշնանային չուն՝ սեպտեմբերից հոկտեմբերի սկզբին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնուտի եղեգնաթռչնակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնուտի եղեգնաթռչնակ» հոդվածին։ |