Եկատերինգոֆի պալատ
Եկատերինգոֆի պալատ (ռուս.՝ Екатерингофский дворец), շինություն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ Եկատերինգոֆի այգում։ Կառուցվել է 1711 թվականին՝ Ռուսաստանի առաջին կայսր Պետրոս Մեծի հրամանով՝ իր կնոջ՝ Եկատերինա I-ի համար։ Պալատը հիշատակ է՝ նվիրված Ֆոնտանկայի գետաբերանում շվեդական երկու նավերի գրավման և ճակատամարտի հաղթական ավարտին։ Կայսեր մահից հետո նրա կինը այստեղ չի գալիս, և պալատը մատնվում է ամայության։
Ելիզավետա Պետրովնան, ով Ռուսաստանի գահին է բազմել քսան տարի՝ 1741-1761 թվականները, հիշելով Եկատերինգոֆում իր անցկացրած մանկության օրերը, որոշում է վերականգնել այն։ 1747—1750 թվականներին Հարման վան Բոլոսի և նրա օգնական Իվան Սլյադնևի ղեկավարությամբ պալատը ընդարձակվում է․ կառուցվում են շինություններ՝ կողքերից, միահարկ շինությունը դառնում է երկհարկանի։ Պալատի երկու կողմերում՝ նավահանգստի աձին, կառուցվում են երկու նոր կորպուսներ։ Դրա համար օգտագործվում է Աննա Յոհանովնայի պալատի մասերը, որը կառուցված էր Ամառային այգում։ Պալատի գլխավոր կորպուսը բաց մայրուղուն միանում էր ճաղաշարքով։ Շինությունների շուրջ հիմնվում են այգի, ջրանցք, մաքրվում են լճակները։ Վերջիններս ընդունում են քառակուսի տեսք, որոնց շրջապատում են փայտե ցանկապատով։
1779 թվականին ապամոնտաժվում են շենքի կողային հատվածները, պալատը կրկին սկսում է քանդվել։
1825 թվականին պալատում բացվում է Պետրոս I–ի դարաշրջանի թանգարան։ Այսպիսով, այստեղ բացվում է Ռուսաստանի առաջին պալատ–թանգարանը։ Այնտեղ Պետրոս Մեծի իրերն էին, կահույքը, կենցաղային առարկաներ, հազվագյուտ գրքեր։
1848 թվականին Եկատերինգոֆի պալատից դուրս են հանվում թանգարանի ցուցանմուշները և տրվում Ձմեռային պալատի՝ Պետրոս Մեծին նվիրված պատկերասրահին։
Վերջին ցուցանմուշները պալատից հանվել են 1903 թվականին, տարվել Ամառային այգի, որից հետո այն փակվել է այցելուների համար։ Պալատը պահպանում էր հինավուրց ինտերյերը։
1917 թվականից հետո Եկատերինգոֆի պալատում հաստատվում են զանազան երիտասարդական կազմակերպություններ։
1924 և 1926 թվականներին հրդեհը զգալիորեն վնասել է պալատը։ Այն ապամոնտաժվել է։
Գրականություն
խմբագրել- Старый Петербург/ М. И. Пыляев. С.-Петербург։ Издание Суворина, 1889./ Репринтное воспроизведение 1990.
- Утраченные памятники архитектуры Петербурга-Ленинграда. Каталог выставки/ В. В. Антонов. Ленинград, 1988.