Եկատերինբուրգի դենդրոպարկ

Եկատերինբուրգի դենդրոպարկ (ռուս.՝ Екатеринбургский дендропарк), իր մեջ ընդգրկում է 2 այգի Եկատերինբուրգում, որոնցից մեկը գտնվում է Կիրովյան շրջանում՝ Խաղաղության և Պերվոմայսկի փողոցների հատման կետում (Դենդրոլոգիական այգի), երկրորդը՝ Լենինյան շրջանում՝ Մարտի 8-ի և Կույբիշևի փողոցների հատման վայրում (Դենդրոպարկ)։

Եկատերինբուրգի դենդրոպարկ
Տեսակդենդրարիում
Կազմված էYekaterinburg Dendrarium on 8 March Street? և Q113712315?
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԵկատերինբուրգ
Եկատերինբուրգի դենդրոպարկը գտնվում է Ռուսաստանում
Եկատերինբուրգի դենդրոպարկ
Եկատերինբուրգի դենդրոպարկը գտնվում է Երկիրում
Եկատերինբուրգի դենդրոպարկ

Պատմություն խմբագրել

Դենդրոլոգիական այգի, ցուցահանդես Պերվոմայսկի փողոցում խմբագրել

Պերվոմայսկի փողոցում գտնվող առաջին դենդրոպարկը կազմավորվել է 1932 թվականին, երբ այստեղ ստեղծվեց կանաչապատման գիտահետազոտական կայանը։ 1934 թվականի աշնանը սոճու անտառի տեղում Ս. Լ. Ստելմախովիչի ղեկավարությամբ սկսվեց այլ տարածքներից բերված տարբեր բույսերի տնկում։ Հիմնական տնկումները կատարվել են 1935-1936 թվականներին։ Ընդհանուր առմամբ մինչև 1962 թվականը այստեղ տեղայնացվել է բույսերի ավելի քան 300 տեսակներ Սիբիրից, Հեռավոր Արևելքից, Հյուսիսային Ամերիկայից, եվրոպական, ասիական և արևմտասիբիրական տարածաշրջաններից։ 1960-ական թվականներին այգում բացվեց Ուրալյան վարդերի առաջին հավաքածուն, որտեղ արդեն 1990-ական թվականներին արմատավորվել էին մինչև 100 տեսակի վարդեր։ 1962 թվականին այգին բացվեց այցելության համար։ Լեգենդի համաձայն մինչև այգու բացումը նրա տեղում ճահիճ է եղել, որտեղով հոսել է ներկայումս անհետացած Մալախովկա գետակը։ Այգում կա 2 լճակ, որտեղ բադեր են լողում։

Դենդրոպարկ մարտի 8-ի փողոցում խմբագրել

Մարտի 8-ի փողոցի վրայի դենդրոպարկը ստեղծվել է 1948 թվականի երկրորդ կեսում, տնկարանի հետ միասին 1 հա տարածքի վրա։ Մինչ այդ այստեղ գտնվում էր 1934-1935 թվականներին ստեղծված պիոներների այգին (ավելի ուշ պատանի միչուրինականների այգին) որտեղ դպրոցականների համար անցկացվում էին բուսաբանության դասընթացներ, իսկ 1946 թվականին ճարտարապետ Վ. Վ. Եմելյանովի նախագծով այն վերակառուցվեց այգի ցուցահանդեսի։ 1949 թվականից այգում սկսեցին անցկացվել ծաղիկների և ծաղկաթմբերի ցուցահանդեսներ։ 1952 թվականին այգին հարստացավ Սոչիից բերված ցիտրուսային բույսերով։ 1955 թվականին տնկարանն ուներ 80 տեսակի ծառեր և թփեր։ 1990-ական թվականների վերջին այգին զբաղեցնում էր 7,5 հա տարածք, որից 300 քմ՝ ձմեռային այգի։ Այգին բաժանված է մի քանի տեղամասերի՝

  • Դեկորատիվ ծաղիկների տեղամաս
  • Կանաչապատման նպատակով դեկորատիվ ծառերի և թփուտների տեղամաս
  • Աշխարհագրական տեղամաս
  • Բույսերի ծագման և էվոլյուցիայի տեղամաս
  • Հատապտղային տեղամաս
  • Ծառերի և թփաբույսերի տնկարան
  • Ջերմոցային տեղամաս

Այգու կենտրոնում տեղակայված է շատրվան, որը կառուցվել է դեռևս 1947 թվականին։ Այգում է գտնվում Ալեքսանդր Նևսկու մատուռը, որը կառուցվել է կայսր Ալեքսանդր II-ի պատվին և գյուղացիության ճորտատիրությունից ազատագրմանը, իսկ նրա տեղը օրհնվել է 1884 թվականի հուլիսի 25-ին։ Մատուռը վերականգնվել է 1996 թվականին Նովո Տիխվինյան կանանց մենաստանի կողմից։

2009 թվականին այգին բարեկարգվեց «կանոնավոր ֆրանսիական այգու» ոճով, վերականգնվեց շատրվանը, փոխվեցին լուսատուները։ Դիտարկվում է այգու դեպի արևելք, Իսետ գետի[1] հակառակ ափը ընդլայնելու հարցը։ Այգու մաքրման և բարեկարգման նպատակով անցկացվող ավանդական շաբաթօրյակներին մասնակցում են նաև պետական պաշտոնյաները[2]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Стельмахович М. Л. Путеводитель по коллекционному участку. - Свердловск, 1940.

Ծանոթագրություններ խմբագրել