Եկատերինա Յոսիֆովա (բուլղար․՝ Екатерина Петрова Йосифова, հունիսի 4, 1941(1941-06-04)[1], Կյուստենդիլ, Բուլղարիա[1] - օգոստոսի 13, 2022(2022-08-13)[2][3]), բուլղարացի մանկավարժ, լրագրող և բանաստեղծ[4]։

Եկատերինա Յոսիֆովա
Ծնվել էհունիսի 4, 1941(1941-06-04)[1]
ԾննդավայրԿյուստենդիլ, Բուլղարիա[1]
Վախճանվել էօգոստոսի 13, 2022(2022-08-13)[2] (81 տարեկան)
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծուհի, դրամատուրգ, ուսուցչուհի, գրող և խմբագիր
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Պարգևներ
 Ekaterina Yosifova Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Եկատերինա Յոսիֆովան ծնվել է 1941 թվականի հունիսի 4-ին, Բուլղարիայի Կյուստենդիլ քաղաքում։ Սովորել է Սոֆիայի համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետում։ Յոսիֆովան Կյուստենդիլի ավագ դպրոցում աշխատել է որպես ուսուցչուհի, իսկ որոշ ժամանակ անց աշխատել է որպես թերթի խմբագիր։

1969 թվականին հրապարակում է «Kuso putuvane» (Կարճ ճամփորդություն) ստեղծագործությունը, իսկ 1972 թվականին՝ «Noshtem ide vyatur» (Քամին գալիս է գիշերով)։ Եկատերինան շուտով դառնում է Struma գրական ամսագրի գլխավոր խմբագիրը։

Նրա աշխատանքները թարգմանել են անգլերեն, և լույս տեսել մի շարք անթոլոգիաներում.

  • Սևի ծովի վրայի պատուհանները (1992)
  • Կավը և աստղերը (1992)
  • Ալիքների բազմաթիվ ձայները (1993)
  • Ժամանակակից պոեզիայի ծաղկաբանությունը[4]։

Իվան Նիկոլովի մրցանակի դափնեկիր է[5]։

Աշխատանքներ

խմբագրել

[4]

  • 1969 – Късо пътуване (Կարճ ճանապարհորդություն)
  • 1972 – Нощем иде вятър (Քամին գալիս է գիշերով)
  • 1978 – Посвещение (Ձոն)
  • 1983 – Къща в полето (Տունը դաշտում)
  • 1987 – Имена (Անուններ)
  • 1993 – Подозрения (կասկածանքներ)
  • 1994 – Ненужно поведение (անիմաստ վարք)
  • 1998 – Малко стихотворения (Մի քանի պոեմներ)
  • 2001 – Нищо ново (100 стихотворения) (Ոչ մի նոր բան. 100 պոեմներ)
  • 2004 – Нагоре надолу (Վեր ու վար)
  • 2006 – Ръце (Ձեռքեր)
  • 2010 – Тази змия (Այս օձը)
  • 2014 – Тънка книжка

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://bntnews.bg/news/pochina-poetesata-ekaterina-yosifova-1204406news.html
  2. 2,0 2,1 2,2 https://www.slovo.bg/showbio.php3?ID=127
  3. «Meet a Bulgarian Poet: Ekaterina Yosifova». Accents Publishing.
  4. 4,0 4,1 4,2 Miller, Jane Eldridge (2001). Who's who in Contemporary Women's Writing. էջեր 354–55. ISBN 0415159806.
  5. Екатерина Йосифова е новият носител на наградата Иван Николов 2010

Աղբյուրներ

խմբագրել