Եկատերինա Գրադովա
Եկատերինա Գեորգիևնա Գրադովա (ռուս.՝ Екатерина Георгиевна Градова, հոկտեմբերի 6, 1946, Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 22, 2021, Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1983)։
Եկատերինա Գրադովա ռուս.՝ Екатерина Георгиевна Градова | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1946 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 22, 2021 (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան, ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա և Saint Tikhon Orthodox University of the Humanities? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | ռուս |
Մասնագիտություն | դերասանուհի և ուսուցչուհի |
Ակտիվ շրջան | 1969-1992 |
Ամուսին(ներ) | Անդրեյ Միրոնով |
Երեխա(ներ) | Մարիա Միրոնովա |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0333569 |
![]() | |
---|---|
![]() |
Եկատերինա Գրադովա (լուսանկար) |
ԿենսագրությունԽմբագրել
Եկատերինա Գրադովան ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 6-ին Մոսկվայում, ճարտարապետ, պրոֆեսոր, Ճարտարապետության ակադեմիայի թղթակից-անդամ և լեռնագնաց Գեորգի Գրադովի (1911-1984, մահացել է Պամիր բարձրանալու ժամանակ սրտի կանգից)[1]) և Նիկոլայ Գոգոլի անվան թատրոնի դերասանուհի Ռաիսա Իվանովնա Գրադովայի (1923-2011)[2][3] ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտում, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայում (կուրսի ղեկավար՝ Վասիլի Մարկով)[4]։ 1971 թվականին ամուսնացել է դերասան Անդրեյ Միրոնովի հետ։ 1973 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Մարիա Միրոնովա, ով նույնպես դարձել է կինոյի և թատրոնի դերասանուհի։
1969 թվականին Եկատերինա Գրադովան, որ սովորում էր Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի չորրորդ կուրսում, Մոսկվայի Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնում խաղում է «Տաղանդներ և երկրպագուներ» ներկայացման գլխավոր դերում (Ա. Նեգինա)։ Այդ ներկայացումը բեմադրվել էր ռուսական թատրոնի ականավոր գործիչների կողմից. բեմադրող՝ Մարիա Կնեբել, նկարիչ՝ Յուրի Պիմենով, դերասաններ՝ Վ. Օռլովա, Գ. Կիրիլով, Վլադիմիր Սամոյլով, Գ. Անիսիմովա, Ալեքսանդր Լազարև, Մաքսիմ Շտրաուխ և այլք։
Որպես կինոդերասանուհի՝ Եկատերինա Գրադովան ճանաչման է արժանացել 1973 թվականին՝ «Գարնան տասնյոթ ակնթարթները» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, որում նա կատարում է գլխավոր դեր՝ մարմնավորելով ռադիստ Քեթին։
ԸնտանիքԽմբագրել
- Հայրը՝ Գեորգի Ալեքսանդրովիչ Գրադով (1911-1984), ճարտարապետ,
- Մայրը՝ Ռաիսա Իվանովնա Գրադովա (1923-2011), թատրոնի դերասանուհի։
- Առաջին ամուսինը՝ Անդրեյ Միրոնով (1971-1976), դերասան[5],
- դուստրը՝ Մարիա Միրոնովա (ծնվել է 1973 թվականի մայիսի 28-ին[6]), դերասանուհի,
- թոռ՝ Անդրեյ Ուդալով-Միրոնով (ծնվել է 1992 թվականի հունիսի 4-ին),
- դուստրը՝ Մարիա Միրոնովա (ծնվել է 1973 թվականի մայիսի 28-ին[6]), դերասանուհի,
- Երկրորդ ամուսինը (1991 թվականից)՝ Իգոր Տիմոֆեև, նախկին ֆիզիկոս-միջուկաբան, զբաղվել է տեղեկատվական տեխնոլոգիաներով և աշխատել «ИнтерВИД» ընկերությունում, որը ղեկավարել է Եկատերինա Գրադովայի նախկին փեսան՝ Իգոր Ուդալովը։ Եկատերինա Գրադովան ու Իգոր Տիմոֆեևը ծանոթացել են դեպի Օպտինա կղզի կատարած ուխտագնացության ժամանակ,
- Որդեգիր՝ Ալեքսեյ Սուխովերկով (ծնվել է 1992 թվականին). պակադրությունից հետո Եկատերինա Գրադովան ու Իգոր Տիմոֆեևը տղային վերցրել են մանկատնից[7]։
ԱրվեստԽմբագրել
Դերեր թատրոնումԽմբագրել
Մոսկվայի Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնԽմբագրել
- 1969 – «Տաղանդներ և երկրպագուներ», Ալեքսանդր Օստրովսկի – Ա. Նեգինա
- 1969 – «Վերջ վեցերորդ գրքի» – Քրիստինա
Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնԽմբագրել
- 1970 – «Ժամանակի գերի» – Վսևոլոդի կինը
- 1970 – «Ներխուժում» – Ժաննա Բարբե
- 1971 – «Балаганчик дона Кристобаля» – Ռոսիտա
- 1972 – «Հաբը լեզվի տակ» – Սվետլանա
- 1973 – «Տարօրինակ մարդ» – Մարիա
- 1973 – «Մեծ տան փոքր կատակերգությունները»
- 1973 – «Պեպի Երկարագուլպա» – Ֆրյոկեն Ռոզենբլյում
- 1974 – «Թայտոջիլ» – թղթակից
- 1974 – «Մենք 50 ենք»
- 1974 – «Ապտակ» – Սենյա Սախարովա
- 1975 – «Փրփուր» – Վիկտորինա
- 1975 – «Վերանորոգում» – Զալեսկայա
- 1978 – «Հաբը լեզվի տակ» – Սվետլանա
- 1979 – «Ֆենոմեններ» – Լարիչևա
- 1980 – «Խլահավի բույնը»
- 1980 – «Տարօրինակ մարդ» – Նիխալ
- 1981 – «Մոլեմսխուն դրամ» – Լիդիա Չեբոկսարովա
- 1987 – «Վերջինները» – Սոկոլովա
Դերեր կինոյումԽմբագրել
- 1967 – Աշնանային հարսանիքներ – Մարինա
- 1973 – Գարնան տասնյոթ ակնթարթ – Կատյա Կոզլովա (Քեթրին Կին)
- 1976 – Ծնունդ – Քսենյա
- 1979 – Հանդիպման վայրը փոխել չի կարելի – Սվետլանա Պետրովնա Վոլոկուշինա
ՀեռուստաներկայացումներԽմբագրել
- 1971 – Բասկերվիլների շունը (ֆիլմ-ներկայացում) – Բերիլ Ստեպլտոն
- 1971 – Կանանց մենաստան (ֆիլմ-ներկայացում)
- 1971 – Տաղանդներ և երկրպագուներ – Ալեքսանդրա Նեգինա
- 1974 – Մեծ տան փոքր կատակերգությունները – սիրահարված
- 1978 – Чао!
- 1978 – Հաբը լեզվի տակ – Սվետլանա
- 1987 – Խլահավի բույնը
Վավերագրական կինոԽմբագրել
ՊարգևներԽմբագրել
- 28 հունիսի, 1982 թվական – Ժողովուրդների բարեկամության շքանշան – խորհրդային հեռուստատեսային ֆիլմերի արտադրության գործում ունեցած ներդրման և «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի ստեղծման գործում ակտիվ մասնակցության համար[8]
- 1983 թվական – ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Архитектурная фамилия
- ↑ Екатерина Градова(չաշխատող հղում)
- ↑ «ВТУ им. Б.Щукина. Курс Ц.Мансуровой Выпуск 1950 г.»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2017-04-04
- ↑ «Школа-студия МХАТ: 1960—1969»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-29-ին։ Վերցված է 2017-04-04
- ↑ Династия Мироновых
- ↑ «Телефонный справочник Москвы»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-07-ին։ Վերցված է 2017-04-04
- ↑ Вечный Зов — российская православная газета. С любовью к Богу и России
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР № 7425-Х от 28 июня 1982 года.
Արտաքին հղումներԽմբագրել
- Екатерина Градова (անգլ.) Internet Movie Database կայքում
- Екатерина Градова на «Родоводе». Дерево предков и потомков
- «ВЫЛЕЧАТ ТОЛЬКО В ХРАМЕ». Екатерина Градова о религии, воспитании детей и судьбах мира.
- Екатерина Градова. «Я хочу вечной жизни».