Եկատերինա Բահաթուր

հայ դրամատուրգ
(Վերահղված է Եկատերինա Բահաթրյանից)

Եկատերինա Բահաթուր (Եկատերինա Բեգլարի Բահաթրյան, հուլիսի 14, 1870(1870-07-14), Ստեփանակերտ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 9, 1944(1944-11-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ։

Եկատերինա Բահաթուր
Ծնվել էհուլիսի 14, 1870(1870-07-14)
ԾննդավայրԽանքենդ
Վախճանվել էնոյեմբերի 9, 1944(1944-11-09) (74 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ
Քաղաքացիություն Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Եկատերինա Բահաթուրը ծնվել է Արցախի Խանքենդ գյուղում (այժմ՝ Ստեփանակերտ)։ Սովորել է Շուշիի ռուսական, այնուհետև՝ Մարիամյան դպրոցներում։ 1900 թվականին տեղափոխվել է Բաքու։

1905 թվականին «Մուրճ» ամսագրում լույս է տեսել Բահաթուրի «Մռայլ օրեր» առաջին ակնարկը։ Բահաթուրի դրամատիկական լավագույն գործերից են «Կամքի եղերգը», «Արա և Շամիրամ»-ը (1915)։

Հարավային Կովկասում խորհրդային իշխանության հաղթանակից հետո գրել է պատմա-հեղափոխական թեմայով «Արտավազդ» (հրատարակվել է 1923 թվականին) հերոսական դրաման, որը բեմադրվել է Ալեքսանդրապոլում, Բաքվում, Թիֆլիսում և այլուր։ «Դիվան» դրամայում արտացոլված է հայ բանվորների ու գյուղացիների պայքարը նորաստեղծ պետության ամրապնդման համար (բեմադրվել է 1930 թվականին, Թիֆլիսում)։ Հեղինակել է նաև «Թոնդրակեցիներ» դրաման, որտեղ նկարագրել է հայ ազգի պայքարը օտար զավթիչների դեմ[1]։

Գրականություն խմբագրել

  • Հայկական համառոտ հանրագիտարան, 1990, հ. 1-ին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Եկատերինա Բահաթուրի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  2. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 247