«Ելք» (գերմ.՝ Der Auftritt), 2015 թվականի ռուսական-գերմանական կարճամետրաժ ֆիլմ՝ նկարահանված Միխայիլ Ուչիտելևի կողմից` իր իսկ սցենարով։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ՝ «կարճամետրաժի անկյունում»[1]:

Picto infobox cinema.png
Ելք
Ելք (ֆիլմ, 2015).jpg
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Ժանրդրամա
Թվական2015
ՌեժիսորՄիխայիլ Ուչիտելև
ՊրոդյուսերՄիխայիլ Ուչիտելև
Սցենարի հեղինակՄիխայիլ Ուչիտելև
ԴերակատարներԷլինա Ամրոմինա
Ալեքսանդր Ալեքսեև
Ալեքսեյ Մորոզով
Տատյանա Ռաբոկոն
Արտուր Խարիտոնենկո
ՕպերատորՄիխայիլ Կոտիդի
Ալեքսանդր Սոլովյով
Ալեքսանդր Մազուր
ԵրաժշտությունՎինչենցո Բելինի
Քրիստոֆ Վիլլիբալդ Գլյուկ
Միխայել Կրաուշ
ԿինոընկերությունMikhail Uchitelev Film und Videoproduktion
Տևողություն33 րոպե
Բյուջե312000 եվրո
IMDbID 2182400

ՍինոպսիսԽմբագրել

Պատմությունը, որը պատմվում է ֆիլմում, տեղի է ունենում արևելյան Եվրոպայում՝ 1941 թվականի աշնանը։ Օպերային թատրոնի տնօրեն ռուսացած գերմանացի Գուստավը թատրոնի նկուղում թաքցնում է պրիմադոննա Էդիտին (Էլինա Ամրոմինա), որը եվրոպական արմատներ ուներ։ Քաղաքի հրեաներին արտաքսելուց և մասսայաբար ոչնչացնելուց հետո, ֆաշիստական պարետը փնտրում է թաքնված հրեաներին, և լինելով օպերային երաժշտության սիրահար, հատկապես եռանդով էր փնտրում հրեա-երաժիշտներին։ Նրա ցանկում համար առաջինը թատրոնի պրիմադոննա Էդիտն էր։ Իմանալով, որ պրիմադոննային թաքցնում են թատրոնում, նա Գուստավին վերջնագիր է ներկայացնում. «կամ Ձեր կողմից թաքցրած հրեուհին 24 ժամվա ընթացքում պետք է իմ առանձնասենյակում լինի, կամ Դուք, պարոն տնօրեն, կգնդակահարվեք»: Էդիտը և Գուստավը, յուրաքանչյուրն իր համար փորձում են ստեղծված իրավիճակից ելք գտնել...

ԴերասաններԽմբագրել

  • Էլինա Ամրոմինա - Էդիտ Գոլդշմիդտ
  • Ալեքսանդր Ալեքսեև - Գուստավ, թատրոնի տնօրենը
  • Ալեքսեյ Մորոզով - Ալեքսանդր, տենոր
  • Տատյանա Ռյաբոկոն - գրիմարար
  • Արտուր Խարիտոնենկո - ՍՍ-ի կոմենդանտ

ԳնահատականներԽմբագրել

Ելքը հիմնականում ստացավ դրական գնահատականներ։ Մասնավորապես Գիշերային Պետերբուրգը ցույց է տալիս, որ 33 րոպե բավարար է զարգացնելու իրական պատմական ողբերգություն՝ հերոսներին կանգնեցնելով բարդ բարոյական ընտրության առաջ[2][3]: Նատալյա Էֆենդիևան Jüdische Rundschau աշխատանքի մասին տվեց դրական գնահատական և ֆիլմի գունային լուծումները համեմատեց Կարավաջոյի աշխատանքների հետ[4]: Սլաք թերթը նշեց, որ պատմությունը մատուցված է շատ անձնական և հուզիչ[5]: Ֆիլմը պաշտոնապես ներկայացվել է ռուսական պավիլյոնում Կաննի 68-րդ փառատոնի շրջանակներում։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվեց Proficinema-ում[6] և Ռոսկինո կայքում[7]: Հարցազրույցներ հրապարակվեցին նաև Լիտերատուրնայա Ռոսսիյա[8] -ում և Էտաժախ-ում[9]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Der Auftritt»։ Cannes Short Film Corner։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-13-ին։ Վերցված է 2015-04-06 
  2. «"Я хотел исследовать трагедию любви к человеку в условиях бесчеловечного режима..."»։ Вечерний Петербург։ Վերցված է 2015-05-08 
  3. «В поисках выхода из безвыходного положения»։ Еврейская Панорама։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-27-ին։ Վերցված է 2015-04-04 
  4. «Ausweg aus einer ausweglosen lage»։ Jüdische Rundschau։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-27-ին։ Վերցված է 2015-03-12 
  5. «"Выход" будет в Каннах»։ Газета Стрела։ Վերցված է 2015-04-29 
  6. «В Российском павильоне прошла презентация Global Russians»։ Proficinema։ Վերցված է 2015-05-22 
  7. «В Российском павильоне прошла презентация Global Russians»։ Роскино։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-27-ին։ Վերցված է 2015-05-22 
  8. «Наш фильм это - гимн театру»։ Литературная Россия։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-31-ին։ Վերցված է 2015-12-29 
  9. «Элина Амромина: Наш фильм это - гимн театру»։ Этажи։ Վերցված է 2016-01-01