Ելցինի անվան նախագահական գրադարան
Ելցինի անվան նախագահական գրադարան (ռուս.՝ Президентская библиотека имени Б. Н. Ельцина), էլեկտրոնային գրադարան Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ՌԴ։ Տեղակայված է Սենասկի հրապարակ 3 հասցեում՝ նախկին Սենատի և սինոդի շենքում։
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | հունվարի 31, 2007 |
Տեղադրություն | Սանկտ Պետերբուրգ |
Անվանված է | Բորիս Ելցին |
Այլ տվյալներ | |
Կայք | prlib.ru(ռուս.) և prlib.ru/en(անգլ.) |
Հիմնադրվել է 2007 թ. հունվարի 31-ին՝ ՌԴ նախագահի հրամանով։ 2009 թ. մայիսի 27-ին գրադարանին տրվել է իրավաբանական կարգավիճակ՝ որպես դաշնային պետական բյուջետային հաստատություն[1]։
Գտնվում է ՌԴ նախագահի աշխատակազմի ենթակայության տակ[2]. գրադարանի տնօրենի թեկնածությունը համաձայնեցվում է ՌԴ կառավարության հետ[3]։
Պատմություն Խմբագրել
2007 թ. հունվարի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրաման «ՌԴ նախագահի գրադարան» ստեղծելու վերաբերյալ։ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի մահվանից հետո այն կրեց վերջինիս անունը[4]։
2008 թվականի ապրիլի 21-22-ը Վաշինգտոնում կայացավ գրադարանային համագործակցության ռուս-ամերիկյան աշխատանքային խմբերի առաջին համաժողովը, որը ստեղծվել էր Վ․ Պուտինի և Ջ․ Բուշի համատեղ հրամանի արդյունքում։ Համաժողովի համանախագահներ դարձան ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Կոժինը և ԱՄՆ կոնգրեսի գրադարանի տնօրեն Ջեյմս Բիլինգտոնը[5]։
Գրադարանի ստեղծման համար տրամադրվեց 5 միլիարդ ռուբլի[6]։
2008 թ. հոկտեմբերին ուժի մեջ մտան դաշնային օրենքի «Գրադարանային գործի» մեջ արված փոփոխությունները, որը գրադարանին հնարավորություն էր տալիս Ռուսաստանի պետական գրադարանի նման ստանալ ազգայինի կարգավիճակ և օրինական իրավունք ստացավ պատճենել գրքեր[7]։
2009 թ. մայիսի 27-ին՝ Գրադարանների օրը և Սանկտ Պետերբուրգի 306-ամյակին տեղի ունեցավ գրադարանի հանդիսավոր բացումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից[8][9]։
2009 թ. սեպտեմբերի 1-ին գրադարանը բացվեց հանրային կանոնավոր այցելությունների համար։ Համացանցի էլեկտրոնային սրահներից հիմնական տարբերությունը հեղինակային իրավունքով պաշտպանված ֆոնդերի անհասանելիությունն է[10]։
Հետաքրքիր փաստեր Խմբագրել
- Գրադարանի բացմանը Դմիտրի Մեդվեդևը գրադարանի էլեկտրոնային փնտրման համակարգում հավաքեց «Սահմանադրություն» բառը, սակայն այդ անվամբ փաստաթուղթ չգտնվեց[11][12]։
- Նախագահը գրադարանը բացեց սենսորային ինտերֆեյսի վրա սեղմելով համապատասխան կոճակի վրա[13]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Единый государственный реестр юридических лиц, основной государственный регистрационный номер 1097847153095
- ↑ Управление делами Президента Российской Федерации Archived 2010-05-04 at the Wayback Machine. официальный сайт.
- ↑ Синод попал в переплет Коммерсантъ 27 мая 2009.
- ↑ Распоряжение Президента Российской Федерации № 326-рп от 18 июня 2007 года «О создании Президентской библиотеки имени Б. Н. Ельцина»(չաշխատող հղում)
- ↑ www.dp.ru со ссылкой на ИТАР-ТАСС Библиотеке им. Ельцина в Петербурге помогут американцы // Деловой Петербург ISSN 1606-1829 (Online) /Санкт-Петербург/. — 13:09 23 апреля 2008 года.
- ↑ Библиотека имени Ельцина обойдется бюджету в 5 миллиардов Lenta.ru 2 мая 2007.
- ↑ Федеральный закон Российской Федерации № 183-ФЗ от 27 октября 2008 года «О внесении изменений в статью 18 Федерального закона „О библиотечном деле“»(չաշխատող հղում) сайт Президента Российской Федерации.
- ↑ Медведев откроет Библиотеку Ельцина в Петербурге в День города Archived 2009-05-31 at the Wayback Machine. РИА «Новости» 27 мая 2009.
- ↑ Медведев открыл в Петербурге библиотеку имени Ельцина, задуманную Путиным NEWSru 27 мая 2009.
- ↑ Президентская библиотека имени Ельцина приняла первых посетителей(չաշխատող հղում) Телеканал «Культура» 1 сентября 2009
- ↑ Медведев получил читательский билет в Библиотеке Ельцина в Петербурге РИА «Новости» 27 мая 2009
- ↑ «Российская газета» — Центральный выпуск № 4919 (95) от 28 мая 2009 г. «Библиотечный день. Дмитрий Медведев открыл президентскую библиотеку, носящую имя первого руководителя новой России»: «Предстоит еще серьёзно поработать над оцифровкой библиотечного фонда, поскольку многих важных документов в нем пока нет. В читальном зале, например, президент пытался что-нибудь найти по слову „конституция“, но обработав 120 терабайт информации, компьютер ничего не нашел.»
- ↑ Сенсорный интерфейс для открытия Президентской библиотеки Archived 2020-09-29 at the Wayback Machine. Инициум 27 мая 2009