Ելոուսթոունյան ջրվեժներ

Ելոուսթոունի ջրվեժ (անգլ.՝ Yellowstone Falls), գտնվում է Ելոուսթոուն ազգային պարկում, Պարկի (ԱՄՆ, Վայոմինգ նահանգ) շրջանի Ելոուսթոուն գետի վրա։ Նրանց միջև հեռավորությունը 750 մետր է։

Ելոուսթոունյան ջրվեժներ
Yellowstone Falls
Վերին Ելոուսթոունյան ջրվեժ։ Լուսանկարն արված է 2012 թվականի սեպտեմբերին
Տեսակջրվեժ
ԵրկիրԱՄՆ
Վարչատարածքային միավորՎայոմինգ
Մասն էԵլլուսթոն
44/43/5/N/110/29/46/W

Վերին Ելոուսթոունյան ջրվեժ

խմբագրել

Վերին Ելոուսթոունյան ջրվեժը (անգլ.՝ Upper Yellowstone Falls) գտնվում է 44°42′46″ հս․ լ. 110°29′59″ ամ. ե.HGЯO կետում և ունի 33 մետր բարձրություն[1][2]։

Ստորին Ելոուսթոունյան ջրվեժ

խմբագրել
 
Ստորին Ելոուսթոունյան ջրվեժ։ Լուսանկարն արվել է 2005 թվականի հունիսին

Ստորին Ելոուսթոունյան ջրվեժը (անգլ.՝ Lower Yellowstone Falls) գտնվում է 44°43′05″ հս․ լ. 110°29′46″ ամ. ե.HGЯOկետում և ունի 94 մետր բարձրություն։ Սա պարիկի ամենաբարձր ջրվեժն է և ամենաջրառատն է Ժայռոտ լեռներում, չոր եղաակներին (աշնանը) ջրի հոսքը մոտավորապես 19 մ³/վ է, անձրևոտ եղանակներին (գարնան վերջ) մինչև 240 մ³/վ։ Ներքև թափվելուց հետո գետը շարունակում է հոսել Մեծ Ելոուսթոունյան կիրճով[3][4]։

Պատմություն

խմբագրել

Տեղի հանդիկները վաղուց ի վեր գիտեին այս ջրվեժների մասին։ Ուլիամ Կլարկը իր հայտի արշավի ժամանակ (1804-1806), գտնվելով այս վայրում, օրագրում գրառում է կատարել , որ լսել է ջրվեժների ձայներ, բայց այդպես էլ իր աչքով դրանք չի տեսել։ 1824 թվականին ֆրանսիացի մորթեղենի վաճառական Բապտիզե Դյուշարմեն հայտարարել է, որ տեսել է այդ ջրվեժները։ 1846 թվականին ամերիկացի ռահվիրտ, լեռնային բնակիչ, մորթեղենի վաճառական և լեռնային ուղեկցորդ՝ Ջիմ Բրիդջերը ևս հայտարարել է, որ տեսել է այդ ջրվեժները։ 1851 թվականին նա քարտեզը, որի վրա նշված էին այս ջրվեժները փոխանցեց միսիոներ՝ Պիեր Ժան դե Մնետին։ 1869 թվականին Կուկի, Ֆոլսոմի և Պինտերսոնի արշավի ժամանակ այս ջրվեժներն առաջին անգամ ամբողջովին ուսումնասիրեցին և ստացան իրենց ներկայիս անվանումը[5]։ Հաջորդ տարվա ընթացքում հանրությանը ներկայացվեց ջրվեժների քիչ թե շատ առավել որակյալ նկարներ, որոնք նկարել էր շարքային Չարլզ Մուրը, Վաշբուրն, Լանգֆորդ, Դոանե արշավի ժամանակ[6]։ Ջրվեժների առաջին լուսանկարներին արվել են 1871 թվականին, Ուիլիամ Ջեքսոնի կողմից, ով այս վայր էր այցելել Ֆերդինանտ Գայդենայի գլխավորած արշավախմբի հետ, իսկ առաջին իրական բնանկարն արվել է Թոմաս Մորանի կողմից։ 1887 թվականին հրապարակվել է այս ջրվեժների առաջին ձմեռային լուսանկարները, հեղինակը Ֆրենկ Հեյնսն էր։

Ներկայումս Ելոուսթոունյան ջրվեժները համարվում են հայտնի զբոսաշրջային տեսարժան վայրեր։ Անմիջապես վերին ջրվեժի մոտ կառուցած է Չիտենդեն կամուրջը, իսկ ստորին ջրվեժին մոտենում է «Հորեղբայր Թոմի արահետը»[7]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Верхний Йеллоустонский водопад(անգլ.) на сайте yellowstone.net
  2. Верхний Йеллоустонский водопад(անգլ.) на сайте gowaterfalling.com
  3. Нижний Йеллоустонский водопад(անգլ.) yellowstone.net կայքում
  4. Нижний Йеллоустонский водопад(անգլ.)gowaterfalling.com կայքում
  5. Пол Рубинштейн, Ли Г. Уиттлеси, Майк Стивенс. «The Guide to Yellowstone Waterfalls and Their Discovery» (2000), изд. Westcliffe Publishers, стр. 41—44, ISBN 156579351X
  6. The Discovery of Yellowstone Park; Diary of the Washburn Expedition to the Yellowstone and Firehole Rivers in the Year 1870(անգլ.) на сайте archive.org
  7. «Тропа Дяди Тома»(անգլ.) на сайте nps.gov

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելոուսթոունյան ջրվեժներ» հոդվածին։