Ելիզավետա Շաթիրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաթիրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ելիզավետա Միքայելի Շաթիրյան (հոկտեմբերի 26, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի։ Հայաստանի գրողների միության անդամ 1978 թվականից[1]։
Ելիզավետա Շաթիրյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1945 (78 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանչուհի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1972) |
Աշխատավայր | Հայկական սովետական հանրագիտարան և ՀԳՄ |
Ելիզավետա Շաթիրյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԵլիզավետա Շաթիրյանը ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 26-ին, Երևանում։ 1972 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանչական բաժինը։ 1974 թվականին որպես խմբագիր աշխատել է Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրությունում։ 1976 թվականից աշխատել է Հայաստանի գրողների միությունում որպես խորհրդական։ Ելիզավետա Շաթիրյանի թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել Գեղամ Սևանի «Վառվող ձիթենիներ» (Մոսկվա, 1973), Վարդգես Պետրոսյանի «Դեղատուն «Անի»» (Մոսկվա, 1973), Աղասի Այվազյանի «Ընտանիքի հայրը» (Մոսկվա, 1975), Ստեփան Ալաջաջյանի «Մադլենն ապրում է Փարիզում» (Մոսկվա, 1975), Մանուկ Մնացականյանի «Նահանջ տարի» (Երևան, 1979) և «Կանչ» (Երևան, 1980) գրքերը[2]։
Թագմանություններ (հայերենից)
խմբագրել- Միքայել Շաթիրյան, Արծաթե դար (1-2 հատորներ), Մոսկվա, 1991, 1987։
- Վահագն Գրիգորյան, Ադամամութ, Մոսկվա, 1988։
- Ալվարդ Պետրոսյան, Մարդու տունը, Եր., 1987։
- Աղասի Այվազյան, Եռանկյունի, Ընտանիքի հայրը, Մոսկվա, 1981, 1975։
- Գեղամ Սևան, Վառվող ձիթենիներ, Մոսկվա, 1973։
Մրցանակներ
խմբագրել- ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակ Միքայել Շաթիրյանի «Արծաթե դար» վեպի թարգմանության համար, 1992[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ելիզավետա Շաթիրյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 338։