Ելենա Միխայլովնա Շիրման (ռուս.՝ Елена Михайловна Ширман, հունվարի 21 (փետրվարի 3), 1908[1], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 10, 1942(1942-08-10)[1], Ռեմոնտնոյե, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բանաստեղծուհի։

Ելենա Շիրման
Elena Shirman.jpg
Ծնվել էհունվարի 21 (փետրվարի 3), 1908[1]
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էօգոստոսի 10, 1942(1942-08-10)[1] (34 տարեկան)
Վախճանի վայրՌեմոնտնոյե, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՌոստովի պետական մանկավարժական համալսարան
Ժանրերպոեմ

ԿենսագրությունԽմբագրել

Ելենա Միխայլովնա Շիրմանը ծնվել է Դոնի Ռոստովում՝ ղեկապետի և ուսուցչուհու ընտանիքում։ Մանկուց տարվել է բանաստեղծություններ հորինելով, որոնք տպագրվում էին Ռոստովի պարբերականներում։ Ավելի ուշ նրա բանաստեղծությունները սկսեցին լույս տեսնել մոսկովյան «Օկտյաբր» և «Սմենա» ամսագրերում։

1933 թվականին, Ռոստովի մանկավարժական ինստիտուտի գրական ֆակուլտետն ավարտելուց հետո, Շիրմանը սկսել է աշխատել գրադարանում, զբաղվել բանահավաքությամբ և շարունակել է իր գրական գործունեությունը։ 1937 թվականին ընդունվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ՝ Իլյա Սելվինսկու սեմինար։ Միաժամանակ նա համագործակցել է Ռոստովի մի շարք հրատարակությունների հետ, ղեկավարել է մանկական գրական խմբակ և եղել է «Պիոներսկայա պրավդա» թերթի գրական խորհրդատու։

Հայրենական մեծ պատերազմը սկսվելուն պես Շիրմանը ղեկավարել է Դոնի Ռոստովում լույս տեսնող «Պրյամոյ նավոդկոյ» քարոզչական թերթը, որում տպագրվում էին նրա երգիծական բանաստեղծությունները։

1942 թվականի հուլիսին Շիրմանը գործուղման է գնացել Ռեմոնտնոյե գյուղի շրջան։ Այնտեղ նրան բռնել են գերմանացիները։ Նրա աչքերի առաջ գնդակահարել են ծնողներին, իսկ հաջորդ օրը, պատռելով նրա հագուստը՝ ստիպել են փորել սեփական գերեզմանը։ Շիրմանի զոհվելու պատմության մասին հայտնի է դարձել միայն 20 տարի հետո։

ՄատենագրությունԽմբագրել

  • Бойцу Н-ской части (сборник). — 1942.
  • Жить! (сборник). — Советский писатель, 1969. — 10000 экз.
  • Васильченко М. Е., Ширман Е. М. Изумрудное кольцо (сказки). — Ростов-н/Д, 1937.
  • Советские поэты, павшие на Великой Отечественной войне. — 2005. — (серия «Новая библиотека поэта»)

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել