Ելենա Բասեսկու

ռումինացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր

Ելենա Բասեսկու (ռումիներեն՝ Elena Băsescu, ապրիլի 24, 1980(1980-04-24), Կոնստանցա, Ռումինիա), ռումինացի քաղաքական գործիչ, Ռումինիայի դեմոկրատական լիբերալ կուսակցության երիտասարդական թևի նախագահ մինչև 2013 թվականը, Եվրախորհրդարանի պատգամավոր 2009-2014 թվականներին։ Ռումինիայի ժողովրդական շարժման անդամ։

Ելենա Բասեսկու
 
Կուսակցություն՝ Democratic Liberal Party?
Կրթություն՝ Romanian-American University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և մոդել
Ծննդյան օր ապրիլի 24, 1980(1980-04-24) (43 տարեկան)
Ծննդավայր Կոնստանցա, Ռումինիա
Քաղաքացիություն  Ռումինիա
Հայր Traian Băsescu?
Մայր Maria Băsescu?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1980 թվականի ապրիլի 24-ին Կոնստանցայում Ռումինիայի ապագա նախագահ Տրայան Բասեսկուի ընտանիքում։ 1999-2004 թվականներին սովորել է Վիրջինիայի Ջեյմս Մեդիսոն համալսարանում։ Ավարտելուց հետո նա ստացել է տնտեսագիտության և ֆինանսների բակալավրի կոչում։ Դրանից հետո 2005-2007 թվականներին սովորել է Բուխարեստի Քաղաքական և վարչական հետազոտությունների ազգային դպրոցում, ստացել է քաղաքագիտության մագիստրոսի կոչում[1]։ Փորձել է իրեն որպես թոփ մոդել։

2008 թվականին Ռումինիայի Դեմոկրատական լիբերալ կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Մոնիկա Յակոբ Ռիձին (ռումիներեն՝ Monica Iacob Ridzi) Բասեսկուին աշխատանքի է ընդունել որպես Եվրախորհրդարանի պրակտիկանտ[2]։ Աշխատանքը սկսելով 2008 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Բասեսկուն մասնակցել է Եվրախորհրդարանի հանձնաժողովին, բանավեճերին, ուսումնասիրել գրասենյակային աշխատանքը և զեկույցներ գրելու կարգը[3]։

2009 թվականի մայիսի 28-ին Եվրախորհրդարանի նախընտրական քարոզարշավի ժամանակ Բասեսկուի շուրջ սկանդալ բռնկվեց այն բանից հետո, երբ նրան հրավիրեցին մասնակցելու Antena 2 հեռուստաալիքի «Դժվար խոսակցություն» հեռուստածրագրին։ Հաղորդավարուհին հարցրեց, թե ինչպես է արձագանքում Եվրամիության քաղաքականության վիճահարույց կողմերին, օրինակ՝ թեթեւ թմրամիջոցների օրինականացման վերաբերյալ, եթե ընտրվի Եվրախորհրդարանում։ Դրան Ելենան պատասխանել է, որ ամենայն հավանականությամբ կաջակցի մարիխուանայի օրինականացմանը։

Հաջորդ օրը ռումինական մամուլը կրկնեց նրա խոսքերը, ինչը բուռն քննարկումների տեղիք տվեց հասարակության մեջ։ Դրանից հետո Բասեսկուն հայտարարություն է տարածել և հերքել իր նախկին մեկնաբանությունները՝ ընդգծելով, որ Ռումինիայում մարիխուանան չի կարող օրինականացվել՝ անկախ այն բանից, թե այս տեսակի թմրամիջոցը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, թե ոչ[4][5]։Չնայած նախընտրական քարոզարշավի դժվարություններին, 2009 թվականի հուլիսի 14-ին նա ընտրվել է Եվրախորհրդարանում՝ որպես անկախ թեկնածու[6]։ Աշխատանքի ընթացքում եղել է երեք պատվիրակությունների անդամ՝ Իսրայելի հետ հարաբերությունների պատվիրակություն (D-IL), ԵՄ-Մոլդովա խորհրդարանական համագործակցության կոմիտեում պատվիրակություն (D-MD) և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների պատվիրակություն (D-US)[7]։

 
Ելենա Բասեսկու

2017 թվականից նա աշխատում է Ռումինիայի Առևտրաարդյունաբերական պալատում[8]։

Ընտանիք խմբագրել

Ամուսինը՝ Բոգդան Իոնեսկու։ Ունեն երկու երեխաներ՝ Սոֆիա և Տրայանոս[8]։ 2016 թվականին զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին։ Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ Իոնեսկուն ամսական 1200 եվրոյի չափով ալիմենտ է վճարելու, ինչպես նաև երեխաների կրթության բոլոր ծախսերը[9][10]։

Ծանոթագրություներ խմբագրել

  1. «Elena BĂSESCU» (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. Cristina Nicolescu-Waggonner No Rule of Law, No Democracy: Conflicts of Interest, Corruption, and Elections as Democratic Deficits. — SUNY Press, 2016-11-10. — 316 с. — ISBN 9781438462653
  3. «Romanian President's daughter Elena Basescu becomes intern at the European Parliament». HotNewsRo (ռումիներեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. «Campania electorală trage puţin scandal pe nas: Elena Băsescu e candidata drogurilor uşoare, Crin – anti-„pipiţe" gafează cu "serviciuri", Becali scuipă în sân». www.gandul.info (ռումիներեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. «Romanian president's daughter engulfed by 'cannabis row'» (անգլերեն). EURACTIV.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. Donatella M. Viola Routledge Handbook of European Elections. — Routledge, 2015-08-14. — 825 с. — ISBN 9781317503637
  7. «Elena Băsescu» (անգլերեն). www.eu40.eu. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  8. 8,0 8,1 «Elena Băsescu - Adevăruri neretușate | Revista | Viva.ro». Viva.ro (ռումիներեն). 2016 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  9. «Abia acum s-a aflat: Adevăratele motive ale divorţului dintre Elena Băsescu şi Syda». Stiri pe surse (ռումիներեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  10. dcnews. «Elena Băsescu, pensia alimentară care o plătește Bogdan Ionescu pentru copii» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Բասեսկու» հոդվածին։