Ելագինի պալատ
Ելագինի պալատ (ռուս.՝ Елагин дворец), ամառային կայսերական պալատ, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի՝ Ելագին կղզում։ Ելագին է կոչվել իր առաջին տիրոջ պատվին։ Պալատը նաև անվանել են Ելագինսկի կամ Ելագինոօստրովսկի պալատ։
Ելագինի պալատ | |
---|---|
Երկիր` | Ռուսաստան |
Հիմնող` | Իվան Ելագին |
Ճարտարապետ` | Կարլ Ռոսսի և Ջակոմո Կվարենգի |
Շինարարություն
խմբագրելՃարտարապետի անունը հայտնի չէ։ Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ հեղինակը Ջակոմո Կվարենգին է։ Կղզու վրա ամառանոցի սկզբնական տեսքը չի պահպանվել։
19-րդ դարի սկզբին պալատը գնել է Ալեքսանդր Առաջինը իր մոր՝ Մարիա Ֆեոդորովնայի համար։ Ելագինի պալատի վերակառուցման աշխատանքները վստահվել է Կարլ Ռոսսիին։ Ճարտարապետը կղզու վրա միանգամից մի քանի շենքեր է կառուցել։
Պալատի օվալաձև դահլիճը զարդարված էր արձանասյուներով և իոնական սյուներով։ Գմբեթի վրա կային տարօրինակ զարդաքանդակներ, իսկ պատերը երեսպատված էին արհեստական մարմարով։ Սենյակներից մեկը սպիտակ գույն ուներ, որը նման էր ճենապակու, այդ իսկ պատճառով այն անվանել են ճենապակյա սենյակ։ Մյուս արվեստագետները մարմարե պատի վրա ծաղիկներով նկարել են դիցաբանական տեսարաններ։
Ալեքսանդր I-ի գրասենյակի դուռը, որը գտնվում էր երկրորդ հարկում պատված էր բրոնզե նախշերով։
Հաջորդ պատմություն
խմբագրելՄարիա Ֆեոդորովնայի մահից հետո պալատը վերածվել է թագավորական «պահեստային» նստավայրի։ 20-րդ դարի սկզբին Ելագինի պալատը դարձել է Ռուսաստանի հանգստյան վայր։
Հեղափոխությունից հետո պալատը ստացել է թանգարանի կարգավիճակ։ Պետերբուրգում նմանատիպ թանգարաններ շատ են եղել, սակայն դրանք փակվել են կամ վերածվել այլ մշակութային և հասարակական հաստատությունների։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ պալատը խիստ ավերվել է և հրդեհվել։ Ճարտարապետ Սավկովը հավաքելով մարմարի, զարդերի, որմնանկարների մանր կտորներն անմիջապես սկսել է նախապատրաստվել պալատի վերականգման աշխատանքներին։ Այդ դրվագներով և էսքիզներով հետագայում վերականգնվել է պալատի ներքին տեսքը։
Ճարտարապետ Պլոտնիկովի ղեկավարությամբ Ելագին պալատը վերականգնվել է և կրկին դարձել է թանգարան, որտեղ տեղակայվել են ապակու և ճենապակու հավաքածուներ։
Այսօր Ելագինի պալատում անցկացվում են մի շարք ցուցահանդեսներ և կազմակերպվում են ոճով տարբեր ժամանցային միջոցառումներ։ Ելագինի պալատի առաջ՝ կենտրոնական այգու դիմաց զբոսաշրջիկների համար կազմակերպվում են պիկնիկներ, ֆուրշետներ բաց երկնքի տակ և այլ միջոցառումներ։
Գրականություն
խմբագրել- Пилявский В. И. Зодчий Росси. М.-Л.: ГИАиГ, 1951
Արտաքին հղումներ
խմբագրել- Елагин дворец на сайте Rusarh.ru.
- Сферическая панорама скульптуры «Танцующие девушки» в Елагином парке.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելագինի պալատ» հոդվածին։ |