Եթովպիական գենետ

կաթնասունների տեսակ

Եթովպիական գենետ (լատ․ Genetta abyssinica), վիվերների (մշկաբեշկների) ընտանիքի գիշատիչ կենդանի։

Եթովպիական գենետ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Genetta abyssinica
(Rüppell, 1836)
Հատուկ պահպանություն
Տվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
IUCN Data Deficient : ???
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Մարմնի երկարությունը 40,8-43 սանտիմետր է, պոչի երկարությունը 38-40,3 սանտիմետր, մարմնի զանգվածը 1,3-ից մինչև 2 կիլոգրամ է։ Մորթին կարճ է և փափուկ։ Մորթու երանգը սպիտակամարմնագույն-ից մինչև դեղնավուն գույնի է, որովայնը բաց մոխրագույն է։ Այս կենդանիների գույնը, որոնք բնակվում են հարթավայրերում, բաց է քան այն կենդանիներինը, որոնք ապրում են լեռնային տարածքներում։ Մեջքի վրային պուտերը հինգ գծերի են նման։ Ծոծրակի վրայի պուտերը նման են երկու մուգ գծերի։ Պոչի հատվածում կան 7-9-ը բաց օղականման պուտեր, ընդհատվում են մուգ օղականման պուտերով, պոչի ծայրը սև է։ Առաջին և ետևի վերջույթները բաց մոխրագույն մուգ պուտերով են[1]։

Տեսակն անհավասարաչափ տարածված է Եթովպիայում, Սոմալիի Էրիթրեի, Ջիբուտիի հյուսիսային մասերում և Սուդանի հարավ արևելյան հատվածում։ Կենդանիների դիտարկում են Եթովպիայի ժայռերում ծովի մակարդակից 3750 բարձրության մետրի վրա։ Հանդիպում է բարձր և էկոլոգիական միջավայրի լայն տիրույթում, մերձափնյա հարթավայրերի և չոր հարթավայրերից դեպի բարձրադիր անապատային տարածքներ և աֆրիկյան ալպյան մարգագետնիններ[2]։

Վարում է գիշերային միայնակ կենսակերպ։ Սնվում է փոքր ողնաշարավորներով, հիմնականում կրծողներով, ինչպես նաև միջատներով ու մրգերով։

Նրանց կյանքի հանդեպ սպառնալիքնեը պարզ չեն, սակայն կենսամիջավայրի կորուստը և խոշոր եղջերավոր անասունների արածեցման ճնշումը, պարզ է, որ համարվում են սպառնալիքներ։ Եթովպիայում կա միայն երեք ազգային պարկ, հավանաբար պահպանում են եթովպիական գենետների քանակը շատացնելու համար։ Այդ ազգային պարկերն են` Յանգուդի-Ջասսան (անգլ. Yangudi-Rassa), Ավաշը և Սիմենը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. P. Jennings, G. Veron: Family Viverridae (Civets, Genet and Oyans). In: Don E. Wilson, Russell A. Mittermeier (Hrsg.): Handbook of the Mammals of the World. Volume 1: Carnivores. Lynx Edicions, 2009, ISBN 978-84-96553-49-1, (S. 215).
  2. 2,0 2,1 IUCN|8994|Genetta abyssinica
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եթովպիական գենետ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եթովպիական գենետ» հոդվածին։