Նախիջևանի հին բերդ

(Վերահղված է Եզիդաբադ բերդից)

Նախիջևանի հին բերդ, այսօր հայտնի է որպես Քյոհնյաքալա (ադրբ.՝ Köhnəqala) կամ Եզիդաբադ քալասը (ադրբ.՝ Yezidabad qalası), վաղ միջնադարյան բերդ Նախիջևան քաղաքի հարավարևելյան հատվածում։ Վարկածներից մեկի համաձայն բերդը կառուցվել է Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Գ-ի (632/633 - 651/652) տիրապետության օրոք։

Նախիջևանի հին բերդ
Նկարագրություն
Տեսակհնագիտական հուշարձան
Վարչական միավորՆախիջևան
Երկիր Ադրբեջան
Քարտեզ
Քարտեզ
 Nakhichevan fortress Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Բերդի կառուցման ստույգ տարեթիվ հայտնի չէ։ 1957-1959 թվականներին բերդի տարաքծքում իրականացրած հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են այնպիսի հնագիտական նյութեր, ինչպիսիք են խեցեղեն սպասքը, քարե մուրճեր։ Հնագիտական հետազոտություններից հայտնի է դարձել, որ քարե գործիքները օգտագործվել են բրոնզեդարում աղահանքերում։ Ադրբեջանցի հետազոտող Վասիֆ Թալիբովը համարում են, որ բերդը կառուցվել է Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Գ-ի (632/633 - 651/652) պատվերով[1]։

Թուրք ճանապարհորդ Էվլիյա Չելեբիի տվյալներով, բերդը ոչնչացվել է մոնղոլների արշավանքների ընթացքում։

Այս բերդը հիշատակել են Նախիջևան այցելած ֆրանսիացի ոսկերիչ և ճանապարհորդ Ժան Շարդենը[2] և և շոտլանդացի ճանապարհորդ Ջոն Ֆոսթեր Ֆրեզերը։

Որպես պաշտպանական կառույց Նախիջևանի հին բերդը գործել է մինչև 18-րդ դարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ational Academy of Sciences of Azerbaijan. Nakhchivan Branch. The Encyclopaedia of Nakhchivan Monuments / Vasif Talibov. — Nakhchivan, 2008. — С. 223-224. — 521 с.
  2. Jean Chardin (1686). Journal du voiage du Chevalier Chardin en Perse