Եգեյան ծովի երկրաշարժ (2020)

Եգեյան ծովի 2020 թվականի եկրաշարժ 7.0 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 30-ին, մոտավորապես 14 կմ Հունաստանի Սամոս կղզուց հյուսիս-արևելք։ Երկրաշարժի արդյունքում շատ շենքեր վնասվել կամ փլուզվել են. Հունաստանի Կառլովասի նահանգի Մարիամ Աստվածածին եկեղեցին մասամբ փլուզվել է, իսկ երկրաշարժից մեծապես տուժած Թուրքիայի Իզմիր քաղաքում տասնյակ շենքեր կամ վնասվել են, կամ ամբողջությամբ փլվել։ Երկու երկրների արտակարգ ծառայությունները անմիջապես ժամանել են դեպքի վայր, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվել են մինչև ուշ գիշեր։ Հունաստանում մահացել է 2 մարդ, ևս 19-ը ստացել են թեթև վնասվածքներ։ Թուրքիայում 111 մարդ է զոհվել, ևս 1035-ը վիրավորվել են։

Եգեյան ծովի երկրաշարժ (2020) (Թուրքիա)##
Եգեյան ծովի երկրաշարժ (2020) (Թուրքիա)
Երկրաշարժի էպիկենտրոնը ցույց տվող քարտեզ
Տեսակերկրաշարժ
Երկիր Թուրքիա
Տարեթիվհոկտեմբերի 30, 2020[1]
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով7.0
Հիպոկենտրոնի
խորություն
21.0 կմ
Կրկնական ցնցումներ
2800[1]
ՑունամիԱյո
Զոհվածներ116 մարդ[2]
Վիրավորներ1035[3]
 2020 Aegean Sea earthquake Վիքիպահեստում

Երկրաշարժ խմբագրել

Երկրաշարժը տեղի է ունեցել երկրի ընդերքի ոչ մեծ խորության վրա, Էգեյան ծովի արևելյան մասում ՝ Եվրասիական տեկտոնական սալիկի սահմաններում, մոտավորապես 250 կմ հյուսիս ՝ գլխավոր սալիկի մոտակա սահմանից, որտեղ աֆրիկյան սալիկը դեպի հյուսիս է շարժվում մոտավորապես 10 մմ/տարի արագությամբ ՝ Եվրասիայի նկատմամբ[4]։ Երկրաշարժից հետո Թուրքիայում տեղի է ունեցել 114 հետցնցում։

Վնաս խմբագրել

Ի սկզբանե, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Իզմիրում ոչնչացվել է առնվազն վեց շենք, բայց քաղաքի քաղաքապետ Թունչ Սոյերը ավերված շենքերի թիվը մոտեցրել է 20-ի։ Հունական իշխանությունները Սամոսից հայտարարել են, որ չնայած կղզու ողջ տարածքում շենքեր են վնասվել, բայց ամենաշատ վնասը կրել է Կառլովասին[5] որտեղ մեծ եկեղեցին մասամբ փլվել է։ Էգեյան ծովի 2017 թվականի երկրաշարժից հետո առաջին անգամն է, որ Հունաստանում երկրաշարժից կան մահեր[6]։ Բազմաթիվ շենքեր փլուզվել են Իզմիրի Բայրաքլի և Բորնովա շրջաններում։

Փրկարարական գործողություն խմբագրել

Երկրաշարժից անմիջապես հետո Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան հայտարարել է, որ դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մոտ 40 մեքենաներ, 35 վթարափրկարարական բրիգադներ և շտապ օգնության երկու ուղղաթիռ[7]։ Թուրքական Կարմիր կիսալուսինը անմիջապես տեղակայել է վեց քաղաքների խմբեր՝ երկրաշարժից տուժածներին սնունդ ապահովելու համար[8]։ Իզմիրի առնվազն 13 շենքերի հետ կապված փրկարարական աշխատանքներում ներգրավված են եղել ավելի քան 1200 աշխատողներ[9]։ Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ 70 մարդ փրկվել է, տեղական իշխանությունները վրաններ են տեղադրել գիշերը մոտ 2000 մարդու տեղավորելու համար։

Զոհեր խմբագրել

Հոկտեմբերի 30-ի դրությամբ Հունաստանում 2 մարդ զոհվել, ևս 10-ը վիրավորվել են, իսկ Թուրքիայում 20 մարդ զոհվել, ևս 786-ը վիրավորվել են։

Միջազգային արձագանքներ խմբագրել

Ադրբեջանը[10], Ֆրանսիան[11], և Իսրայելը[12] իրենց աջակցությունն են առաջարկել տուժած երկրներին։ Դրան հաջորդել են ՆԱՏՕ-ն և Եվրոպական միությունը[13]։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել երկրաշարժից հետո և հայտարարել են միմյանց օգնելու պատրաստակամության մասին[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://earthquake.usgs.gov/earthquakes/eventpage/us7000c7y0/executive
  2. https://www.ekathimerini.com/258812/article/ekathimerini/news/aegean-quake-toll-rises-to-116-as-turkey-ends-search
  3. https://www.afad.gov.tr/izmir-seferihisar-depremi-duyuru-62-03112020---2355
  4. «M 7.0 - 14 km NE of Néon Karlovásion, Greece». Earthquake. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Liakos, Chris; Labropoulou, Elinda (2020 թ․ հոկտեմբերի 30). «Minor injuries and building damage reported on Greek island». CNN (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. Labropoulou, Elinda (2020 թ․ հոկտեմբերի 30). «Buildings damaged on Greek island of Samos». CNN (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. Akyavas, Aziz; Smith, Saphora; Mulligan, Matthew (2020 թ․ հոկտեմբերի 30). «Strong quake hits coastal Turkey and Greece, killing at least 6 and injuring over 200». Reuters. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. «Turkish Red Crescent mobilizes food assistance teams». CNN (թուրքերեն). 2020 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  9. «Powerful Quake in Aegean Sea Leaves 6 Dead; Buildings Toppled in Turkey, Greece». Voice of America (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. «Azerbaycan Cumhurbaşkanı Aliyev'den Başkan Erdoğan'a "yardıma hazırız" telefonu». Takvim (թուրքերեն). 2020 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  11. Duncan, Conrad (2020 թ․ հոկտեմբերի 30). «Greece-Turkey earthquake: At least four dead after huge 7.0-magnitude tremor felt across both countries». The Independent (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  12. J. Frantzman, Seth; Jean, Celia (2020 թ․ հոկտեմբերի 30). «Following earthquake in Turkey, IDF offers to send aid». The Jerusalem Post (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  13. «Turkey-Greece earthquake: Children among 12 dead after powerful tremor hits in the Aegean Sea». Euronews (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  14. «Erdoğan'dan Miçotakis'e: Türkiye Yunanistan'a her türlü yardıma hazır». euronews (թուրքերեն). 2020 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.