Արմեն Գեորգիի Եգանյան (1968, հունիսի 26, Թբիլիսի), պատմաբան, դիվանագետ։

Արմեն Եգանյան
Ծնվել էհունիսի 26, 1968(1968-06-26) (55 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան և դիվանագետ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

  • 1985-1992 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության Ֆակուլտետում, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1995-1996 թվականներին եղել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսա-իրավական բաժնի կցորդ, 1996-1997 թվականներին` ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի 3-րդ քարտուղար, 1997-2000 թվականներին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար, 2000 թվականին՝ ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության իրավական բաժնի 1-ին քարտուղար, 2000-2002 թվականներին` ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի վարիչ, 2002-2003 թվականներին` ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ, 2003-2006 թվականներին` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, 2007-2011 թվականներին` ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ։ 2011 թվականի մայիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1]։ 2017 թվականի հուլիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[2]։2017 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ[3]։ 2023 թվականի մարտի 20-ին նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)[4]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Անձնական կյանքը խմբագրել

Ամուսնացած է, ունի 3 որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  2. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.
  5. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել