ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայություն, ՀՀ ԱԳՆ ՊԱԾ, ՀՀ ԱԳՆ կազմում գործող հատուկ գործակալություն, որը մատուցում է ՀՀ պետական արարողակարգի հիմնադրույթներից բխող ծառայություններ՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից[1]։

ՀՀ ԱԳՆ ՊԱԾ-ը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ՀՀ կառավարության որոշմամբ։ ՀՀ ԱԳՆ ՊԱԾ-ը գործում է իր կանոնադրությանը համաձայն[1]։

Նպատակներ և խնդիրներ խմբագրել

ՀՀ ԱԳՆ ՊԱԾ-ի հիմնական նպատակը և խնդիրը ՀՀ նախագահի ու գործադիր իշխանության մարմինների մասնակցությամբ անցկացվող պետական արարողակարգային միջոցառումների իրականացման ապահովումն է՝ ելնելով ՀՀ պետական արարողակարգի հիմնադրույթներից, միջազգայնորեն ընդունված արարողակարգային չափանիշներից և հայ ժողովրդի ազգային սովորույթներից ու ավանդույթներից[1]։

Գործառույթներ խմբագրել

ՀՀ ԱԳՆ ՊԱԾ-ը իրականացնում է հետևյալ գործառույթները[1]՝

  • ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, նախարարի ղեկավարած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ Հայաստանում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների արարողակարգի նախապատրաստումն ու իրականացումը,
  • ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ ՍԴ նախագահի համաձայնությամբ՝ նրանց ղեկավարած պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ Հայաստանում անցկացվող միջազգային բնույթի արարողակարգային միջոցառումների նախապատրաստումն ու իրականացումը,
  • ՀՀ ԱԺ, ՀՀ ՍԴ, ՀՀ նախարարությունների և պետական այլ մարմինների պաշտոնական պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի և այդ մարմինների լիազորած պաշտոնատար անձանց մասնակցությամբ Հայաստանում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների արարողակարգի նախապատրաստմանն ու իրականացմանն աջակցելը,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների ու միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրման, պարտականությունների ստանձնման և նրանց առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային գործընթացի ապահովումը և այլն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի Հանրապետության Պետական արարողակարգ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.